Եթե ԱՄՆ-ն չհամաձայնվեն Ռուսաստանի առաջարկությունների հետ, վերջինս համապատասխան քայլեր կձեռնարկի

PanARMENIAN.Net - ՌԴ առաջին փոխվարչապետ Սերգեյ Իվանովը չի բացառում, որ ԱՄՆ-ն կմերժեն Ռուսաստանի առաջարկությունը եւ զգուշացնում է, որ այդ դեպքում համապատասխան քայլեր կձեռնարկվեն: «Եթե մեր առաջարկությունները չընդունվեն, իսկ ես դա չեմ կարող բացառել, Ռուսաստանը կշարունակի համառ եւ համեբարատար ձեւով բացատրել իր դիրքորոշումը այդ հարցով»,- ասել է Իվանովը լրագրողներին:



«Սակայն միեւնույն ժամանակ մենք համապատասխան միջոցներ կձեռնարկենք անվտանգության ապահովման հարցով, մենք արդեն դրանք ձեռնարկում ենք, ասիմետրիկ եւ արդյունավետ պատասխանն արդեն գտնված է»,- հայտարարել է նա: Իվանովն ընդգծել է, որ «մենք գիտենք` ինչ ենք անում. դա անվտանգության հարյուր տոկոսանոց ապահովումն է իրադարձությունների ցանկացած զարգացման դեպքում», հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:



Հիշեցնենք, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը G8-ի շրջանակներում Ջորջ Բուշի հետ բանակցություններին ամերիկացի գործընկերոջը առաջարկել է օգտագործել Ադրբեջանում Ռուսաստանի կողմից վարձակալվող Գաբալայի ՌՏԿ-ն ԱՄՆ ՀՀՊ համակարգում: Օրերս ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի նախագահների հանդիպմանը Ջորջ Բուշի կալվածքում` Կենեբանկպորտում, Բուշը ողջունել է ռուս գործընկերոջ առաջարկությունը «հակահրթիռային պաշտպանության տարածաշրջանային համակարգի ստեղծման» մասին, սակայն միեւնույն ժամանակ հայտարարել է, որ Արեւելյան Եվրոպայում սեփական ՀՀՊ ուժեր տեղակայելու ծրագրերից մտադիր չէ հրաժարվել:
 Ուշագրավ
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---