ՀԱՊԿ երկրների ղեկավարները կքննարկեն ՆԱՏՕ-ի աճող ակտիվությանը հակազդելու միջոցները![]() 13 դեկտեմբերի 2016 - 15:43 AMT PanARMENIAN.Net - Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ երկրների ղեկավարները դեկտեմբերի վերջին կայանալիք գագաթնաժողովում կքննարկեն կազմակերպության սահմաններին ՆԱՏՕ-ի աճող ակտիվությանը հակազդելու միջոցները: Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան: «Մենք պետք է հստակ հասկանանք, թե ինչ է կատարվում մեր սահմանների շուրջը, ինչու է ՆԱՏՕ-ն սպառազինություններ մոտեցնում, ենթակառուցվածք ստեղծում, ինչպես է փոխվում իրավիճակը անվտանգության ոլորտում: Եվ ինչպես պետք է արձագանքել, որ ուշ չլինի…Մենք չենք կարող լռել ու ոչինչ չանել»,-ասել է Բորդյուժան, հայտնում է « Sputnik-Արմենիան»: Ըստ Բորդյուժայի, առաջիկա հանդիպմանը ՀԱՊԿ անդամ երկրների նախագահները կքննարկեն միջազգային օրակարգի խնդիրներ, այդ թվում եվրասիական ինտեգրման հարցերը: Գագաթնաժողովի օրակարգում է նաև կազմակերպության գլխավոր քարտուղարի նշանակման ընթացակարգի հարցը: Այդ պաշտոնը դեռ հոկտեմբերին պետք է ստանձներ ՀՀ ներկայացուցիչը: Երևանում հոկտեմբերի 14-ին կայացած ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանում Հայաստանը պետք է ստանձներ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը ռոտացիոն կարգով, սակայն հարցի քննարկումը հետաձգվեց մինչև դեկտեմբեր: Դա պետք է տեղի ունենար դեռևս մեկ տարի առաջ, սակայն 2015-ին ՀԱՊԿ խորհրդի նիստում որոշվեց մեկ տարով երկարաձգել Նիկոլայ Բորդյուժայի պաշտոնավարման ժամկետը: ԱԳ փոխնախարարն ընդգծել է, որ գլխավոր քարտուղարի պաշտոնի ռոտացիան պիտի լինի ըստ ռուսական այբուբենի և հաջորդը Հայաստանն է: «Երևանում կայացած համաժողովին չեղավ կոնսեսուսային համաձայնություն մեր թեկնածուի շուրջ, այդ պատճառով դա հետաձգվեց մինչև դեկտեմբեր: Լինելու է հատուկ այդ նպատակով հրավիրված նիստ և մենք մեր թեկնածության վրա պնդելու ենք»,- ասել է Շավարշ Քոչարյանը: ՀԱՊԿ անդամ են Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը, Ռուսաստանը և Տաջիկստանը: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |