London Chess Classic. Արոնյանը ոչ ոքի է խաղացել Կարուանայի հետ, 4 տուրից հետո կիսում է 2-5-րդ տեղերը![]() 13 դեկտեմբերի 2016 - 13:15 AMT PanARMENIAN.Net - London Chess Classic մրցաշարի 4-րդ տուրում գրոսմայստեր Լևոն Արոնյանը ոչ ոքի է խաղացել Ֆաբիանո Կարուանայի հետ: Սպիտակներով խաղացող Կարուանան չի կարողացել որևէ սկզբնախաղային առավելության ստանալ, և պարտիայի 31-րդ քայլին կողմերը հաշտություն կնքեցին, տեղեկացնում է Հայաստանի շախմատային ֆեդերացիան: 4-րդ տուրի միակ հաղթանակը տոնել է Հիկարու Նակամուրան, ով հաղթել է Վեսելին Տոպալովին: Կրամնիկ-Վաշիե-Լագրավ, Անանդ-Ադամս և Գիրի-Ուեսլի Սո պարտիաներն ավարտվել են ոչ ոքի արդյունքով: Մրցաշարային աղյուսակը 4-րդ տուրից հետո գլխավորում է Ուեսլի Սոն, 2-րդ տեղում է Արոնյանը, երրորդում՝ Վլադիմիր Կրամնիկը: 5-րդ տուրում Արոնյանը կհանդիպի Անիշ Գիրիին: Մյուս զույգերն են. Ուեսլի Սո – Անանդ, Վաշիե-Լագրավ – Կարուանա, Նակամուրա – Կրամնիկ, Ադամս – Թոփալով: Մրցաշարի առաջին տուրում Լևոն Արոնյանը սպիտակներով հաղթել է անգլիացի Մայքլ Ադամսին: Արոնյանը կարողացել է օգտվել 33-րդ քայլին Ադամսի թույլ տված կոպիտ սխալից: Արդյունքում մրցակիցն իր պարտությունն ընդունել է 41-րդ քայլում: London Chess Classic-ի երկրորդ տուրում Արոնյանը սևերով ոչ-ոքի է խաղացել Ռուսաստանը ներկայացնող շախմատիստ Վլադիմիր Կրամնիկի հետ: Մրցակիցները կիսել են միավորը մրցախաղի 31-րդ քայլից հետո: Երրորդ տուրում Հայաստանի հավաքականի առաջատարը սպիտակներով ոչ ոքի է խաղացել ամերիկացի Ուեսլի Սոյի հետ: Մրցակիցները համաձայնության են եկել 29-րդ քայլում: ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |