Երևանում կհնչի Ստաս Նամինի Centuria S-Quark սիմֆոնիան

Երևանում կհնչի Ստաս Նամինի Centuria S-Quark սիմֆոնիան

PanARMENIAN.Net - Ռոք երաժիշտ Ստաս Նամինի ստեղծագործական օրերի շրջանակում դեկտեմբերի 19-ին՝ ժամը 19.00, Արամ Խաչատրյան համերգասրահում Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը կներկայացնի Ստաս Նամինի Centuria S-Quark սիմֆոնիան։

Այս ստեղծագործությունը Նամինը սկսել է գրել 2014-ին։ 2016-ին հեղինակն ավարտել է աշխատել պարտիտուրների վրա։ 2016-ի հուլիսին Abbey Road ստուդիայում ձայնագրվել է Նամինի սիմֆոնիան Լոնդոնի սիմֆոնիկ նվագախմբի կատարմամբ և դիրիժոր Լի Ռեյնոլդսի ղեկավարությամբ։

Հայազգի անվանի երաժիշտ, կոմպոզիտոր, նկարիչ, ռեժիսոր և պրոդյուսեր Ստաս Նամինը նշում է իր 65-ամյակը: Հոբելյանի շրջանակում Հայաստանում դեկտեմբերի 14-20-ն անցկացվում են Ստաս Նամինի ստեղծագործական օրերը:

Ստաս Նամինը ժամանակակից ռուսական մշակույթի խոշորագույն դեմքերից է, ռուսական ռոքի հիմնադիրներից: Ավելի քան 15 տարի Նամինը Մոսկվայի երաժշտության և դրամայի թատրոնի գեղարվեստական ղեկավարն է:

 Ուշագրավ
Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին
Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
---