Զեյթունցյան. Առաջնահերթ քայլ է Հայաստանի ճանաչելիության բարձրացումը13 դեկտեմբերի 2016 - 13:42 AMT PanARMENIAN.Net - ՀՀ նախագահին է ներկայացվել Հայաստանում զբոսաշրջության զարգացման առաջիկա 3 տարվա հայեցակարգը: Այս մասին հայտարարել է ՀՀ տնտեսական զարգացման և ներդրուﬓերի նախարարության Զբոսաշրջության պետական կոﬕտեի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Զարﬕնե Զեյթունցյանը Ջերմուկում նախագահի անցկացրած խորհրդակցությունից հետո լրագրողների հետ զրույցում, հայտնում է Panorama.am-ը: Ջերմուկ քաղաքում նախագահը խորհրդակցություն է հրավիրել` քննարկելու Հայաստանի տնտեսության զարգացման գերակա ուղղություններից մեկը հռչակված` զբոսաշրջության ոլորտի զարգացման հարցերը: Նրա խոսքով, ներկայացվել են նաև առկա խնդիրները, դրանց լուծման ուղիները, նպատակները և այդ նպատակներին հասնելու համար անհրաժեշտ ﬕջոցառուﬓերը: «Մենք առաջին հերթին սկսելու են հայեցակարգի ձևավորուﬕց, ինչից հետո արդեն կանցնեն առաջին տարվա համար նախատեսված ﬕջոցառուﬓերի իրականացմանը: Առաջնահերթ քայլ է երկրի ճանաչելիության բարձրացմանն ուղղված ﬕջոցառուﬓերի անցկացումը: Եկող տարվա ծրագրային ծախսերի մոտ 70 տոկոսն ուղղվելու է հենց այդ աշխատանքների իրականացմանը: Եթե աշխարհը չգիտի Հայաստանի մասին, չկա կանոնակարգված տեղեկատվություն ﬔր երկրի մասին, խոսել երկիր այցելությունների քանակն ավելացնելու մասին, անիմաստ է: Դրա համար ﬔր ռազմավարության հիﬓական ուղղությունը երկրի ճանաչելիության բարձրացուﬓ է»,- ասել է Զարﬕնե Զեյթունցյանը: Նրա խոսքով՝ հարկավոր է Հայաստանում զբոսաշրջության զարգացման աշխատանքներում ներգրավել հայկական սփյուռքը. «Այս պահի դրությամբ սփյուռքահայերի ﬕայն 10 տոկոսն է եղել Հայաստանում: Այսինքն, սա ﬔզ համար կարելի է համարել թիրախային շուկա, որը լիովին պատրաստ է, սակայն ունի իրազեկման խնդիր: Կան նախատեսված բազմաթիվ ﬕջոցառուﬓեր, որոնց շնորհիվ ﬔնք կբարձրացնենք առաջին հերթին ﬔր երկրի ճանաչելիության մակարդակը»: Ինչ վերաբերում է ներքին զբոսաշրջության զարգացմանը՝ Զբոսաշրջության պետական կոﬕտեի նախագահի ժամանակավոր պաշտոնակատարը նշել է, որ այստեղ ևս շատ անելիքներ կան. «Օրինակ Հայաստանից Արցախ այցելությունները կազմում են 5-10 են կազմում: Մի քանի օրից հանդիպելու ենք Արցախի մեր գործընկերների հետ, որպեսզի քննարկենք ինչպիսի քարոզարշավ ենք սկսելու՝ դեպի Արցախ ներքին զբոսաշրջությունն ավելացնելու համար»: Ջերմուկում կայացած խորհրդակցության ժամանակ ՀՀ նախագահն ընդգծել է, որ չնայած զբոսաշրջության բնագավառում արձանագրված որոշակի դրական արդյունքներին, այստեղ դեռևս ամբողջությամբ չբացահայտված մեծ ներուժ կա:Նա մի շարք հանձնարարականներ է տվել, այդ թվում` ՀՀ վարչապետին հանձնարարել է` զբոսաշրջության ոլորտի և տարածքային զարգացման հետ առնչություն ունեցող պետական մարմինների աշխատանքների մեկտեղման ու զբոսաշրջային արդյունքի մրցունակության բարձրացման նպատակով ձևավորել ՀՀ փոխվարչապետի համակարգմամբ գործող զբոսաշրջության խորհուրդ: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | Բագրատ սրբազան․ Բաքվի հետ բանակցությունները պետք է լինեն երաշխավորների առկայությամբ, լավագույն հարթակը ՄԽ–ն է «Մենք իրական բանակցությունների կողմնակից ենք, ոչ թե պարտադրանքների, ուժի սպառնալիքի»,–ասել է նա Դեբեդ, Աղստև գետերի ավազաններում և Սևանի հարավային ափում ջրի ելքերի կմեծանան Սևանում տեղատարափ անձրև է Բայդենը հայտարարել է Կիևին $225 մլն-ի ռազմական օգնություն հատկացնելու մասին Նա ներողություն է խնդրել տարեսկզբին Կոնգրեսում Կիևին ամերիկյան օգնության փաթեթի ընդունման ձգձգման համա Ֆրանսիացի ճարտարապետի Կասկադի ավարտուն տեսքի հայեցակարգային առաջարկը քննարկվել է քաղշին խորհրդում Ներկայացվել է նաև հայեցակարգի վերաբերյալ տեսանյութ |