Նավալնին 2018-ին կմասնակցի ՌԴ նախագահի ընտրություններին (վիդեո)![]() ![]() PanARMENIAN.Net - Կոռուպցիայի դեմ պայքարի ֆոնդի հիմնադիր Ալեքսեյ Նավալնին կմասնակցի 2018-ին կայանալիք ՌԴ նախագահի ընտրություններին: Այդ մասին նա տեղեկացրել է նամակում, որը ստացել են նրա կողմնակիցները, գրում է ՌԲԿ-ն: «Ես ինձ հաշիվ տալիս եմ, թե որքան բարդ է լինելու գործող իշխանություններին հակազդելը համար` բոլոր կեղծիքներով ու քարոզչական մեքենայով հանդերձ: Ես լավ եմ հասկանում, որ նույնիսկ թեկնածու դառնալս բարդ է լինելու»,-ասել է Նավալնին: «Ես ցանկանում եմ, որ 2018-ը դառնա գաղափարների ու ծրագրերի բախման տարի, ոչ միայն մարդու, այլ նաև երկրի զարգացման ուղիների ընտրության: Ես ունեմ ծրագիր, որը Պուտինի և Կրեմլի առաջարկածից լավն է: Ես չեմ վարանում իրերն իրենց անուններով կոչել, մերկացնել ոչ միայն «համակարգը», այլ նաև կոնկրետ մարդկանց»,-ասել է քաղաքական գործիչը: Ալեքսեյ Նավալնին ընտրություններին մասնակցելու իրավունք է ստացել իր դեմ «Կիրովլեսի» գործով դատավճռի չեղարկումից հետո: ՌԴ նախագահի ընտրությունները կայանալու են 2018-ի մարտին: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |