ԵՄ-ն կխստացնի ինտերնետ մեսենջերներին ներկայացվող պահանջները![]() 13 դեկտեմբերի 2016 - 14:47 AMT PanARMENIAN.Net - Եվրամիության իշխանությունները մտադիր են խստացնել համացանցի միջոցով շփման համար նախատեսված հավելվածների և ծրագրերի, ինչպիսիք են, օրինակ, Skype-ն ու WhatsApp-ը, օգտատերերի անձնական տվյալների անվտանգությանը ներկայացվող պահանջները: Նախատեսվում է որոշ կանոններ, որոնք հիմա կիրառվում են կապի օպերատորների համար, տարածել համացանցի միջոցով կապի ծառայություններ տրամադրող ընկերությունների վրա, հայտնում է ՏԱՍՍ-ը Reuters-ի վրա հղումով: Ըստ Եվրահանձնաժողովի ներկայացուցչի, համապատասխան պահանջները կարտացոլվեն տվյալների պաշտպանության վերաբերյալ առանձին օրենքում: Ակնկալվում է, որ օրենքն ուժի մեջ կմտնի 2018-ին: Պաշտոնապես առաջարկները կներկայացվեն ԵՄ ղեկավար մարմինների քննարկմանը 2017-ի հունվարին: Հղումներ թեմայով. ![]() ![]() Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |