ԵՏՄ-ն և Իրանը դեկտեմբերի 26-ին որոշում կկայացնեն ԱԱԳ ստեղծման բանակցությունների մեկնարկի մասին![]() 13 դեկտեմբերի 2016 - 16:14 AMT PanARMENIAN.Net - Եվրասիական տնտեսական միությունը և Իրանը ընթացիկ տարվա դեկտեմբերի 26-ին որոշում կկայացնեն առևտրի ազատ գոտու (ԱԱԳ) ստեղծման բանակցությունների մեկնարկի մասին: Այդ մասին հայտնել է ՌԴ էներգետիկայի նախարար Ալեքսանդր Նովակը ռուս-իրանական միջկառավարական հանձնաժողովի նիստում: Նովակը հիշեցրել է, որ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը դեկտեմբերի 5-ին ՌԴ-ում Իրանի դեսպան Մեհդի Սանահիի հետ Մոսկվայում քննարկել է Իրանի և ԵՏՄ երկրների միջև առևտրի ազատ գոտու ստեղծման հարցը: Նա հավելել է, որ Իրանը գերակա երկիր է ԵՏՄ համար ԱԱԳ ստեղծման տեսակետից: «Մենք կարծում ենք, որ լուրջ ներուժ կա տնտեսական աճի խթանման համար»,-ասել է Սարգսյանը: «Համապատասխան որոշումը նախատեսվում է ընդունել դեկտեմբերի 26-ին կայանալիք Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի նիստում: Դժվար է գերագնահատել այդ համաձայնության նշանակությունը` հեռանկարում այն նոր մակարդակ դուրս կբերի ՌԴ և Իրանի միջև փոխադարձ առևտուրը»,-ասել է Նովակը, հայտնում է ՌԻԱ Նովոստին: Նա նաև նշել է, որ ՌԴ-ն ու Իրանը 2016-ին գրեթե 80 տոկոսով ավելացրել են երկկողմ առևտրաշրջանառությունը 2015-ի համեմատ:
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |