HMD Global ընկերությունը Nokia-ի 2 նոր մոդել է ներկայացրել![]() 13 դեկտեմբերի 2016 - 16:48 AMT PanARMENIAN.Net - Ֆիննական HMD Global ընկերությունը, որին պատկանում է բջջային հեռախոսներում Nokia բրեդնի կիրառման իրավունքը, ներկայացրել է այդ ապրանքատեսակի առաջին սարքերը: Ընկերությունները ցուցադրել են $26 արժողությամբ 2 պարզ սարք: Հեռախոսներն ունեն 2.4-դյույմանոց էկրան, ներկառուցված FM-ընդունիչ, MP3 նվագարկիչ և LED-լուսարձակով տեսախցիկ: Ինչպես հայտնել է արտադրողը, ցածր գնից բացի սարքերն աչքի կընկնեն առանց լիցքավորվելու տևական ժամանակ աշխատելու հատկությամբ` մինչև 22 ժամ խոսակցության ռեժիմում և մինչև 1 ամիս հանգիստ ռեժիմում: Ամռանը լուրեր հայտնվեցին 2 բարձրակարգ սմարթֆոնի մասին, որոնք արտադրվելու են Nokia բրենդով: Սմարթֆոնները կունենան Qualcomm Snapdragon 820, OLED-դիսփլեյներ Quad HD (2560 x 1440 պիքսել) թողունակությամբ և Android 7.0 Nougat օպերացիոն համակարգով: Մայիսին Nokia-ն հայտնեց ֆիննական HMD Global-ի հետ ռազմավարական արտոնագրային համաձայնագիր կնքելու մասին մտավոր սեփականության և բրենդի գծով, որի շրջանակում ընկերությունը կկարողանա նոր սերնդի հեռախոսներ և պլանշետներ արտադրել Nokia ապրանքանիշով: Նոր մոդելներն առաջինը կհայտնվեն Հնդկաստանում, Ասիայի և Արևելյան Եվրոպայի երկրներում: Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից |