ԵԽԽՎ-ն աշխատում է Երեւանի եւ Բաքվի միջեւ լարվածության նվազման վրա, սակայն դեռ անարդյունք 4 հուլիսի 2007 - 20:53 AMT PanARMENIAN.Net - Առաջիկա նախագահական ընտրությունները ԼՂՀ-ում չեն ճանաչվի միջազգային հանրության կողմից, իսկ Հայաստանի եւ Ադրբեջանի հարաբերություններում որեւէ առաջընթաց չկա: Այդ մասին Երեւանում մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է Եվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) նախագահ Ռենե վան դեր Լինդենը: Նրա խոսքերով, ԵԽԽՎ-ն ջանքեր է գործադրում երկու երկրների միջեւ առկա լարվածության նվազեցման համար, սակայն դեռեւս այդ ջանքերը դրական առաջխաղացման չեն հանգեցնում: «Իմ անցյալ այցից տարածաշրջան ոչինչ չի փոխվել: Հայաստանի հարաբերությունները հարեւան երկրների, այսինքն` Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ, նախկին մակարդակի վրա են: Միեւնույն ժամանակ, ես պետք է նշեմ, որ ԵԽԽՎ-ում Հայաստանի եւ Ադրբեջանի պատվիրակությունների հետ առանձին հանդիպումների ժամանակ մենք եզրակացրել ենք, որ պետք է փոխել երկու երկրների հասարակությունների տրամադրությունները Ղարաբաղյան հակամարտության շուտափույթ կարգավորման համար»,- ընդգծել է ԵԽԽՎ նախագահը:![]() ![]() Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել» ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |