Էրմիտաժը և ՀՀ թանգարանները կաշխատեն համատեղ. «Էրմիտաժի օրեր» կանցնեն![]() 13 դեկտեմբերի 2016 - 17:05 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի Պատմության թանգարանում ՀՀ մշակույթի նախարարության և Էրմիտաժի միջև ստորագրվել է համագործակցության ռազմավարական համաձայնագիր: Փաստաթուղթը ստորագրելուց հետո Էրմիտաժի տնօրեն Միխայիլ Պիոտրովսկին ասել է, որ համաձայնագրով նախատեսված են գիտական ուսումնասիրությունները՝ հնագետների և վերականգնողների համատեղ արշավախմբեր և ուսումնասիրություններ Կարմիր բլուրի տարածքում, հայ գիտնականների ուսումնասիրություններ Պետական Էրմիտաժի արխիվում և գրադարանում, Էրմիտաժի մասնագետները կօգնեն հնագիտական նյութի կոնսերվացման աշխատանքներ իրականացնելու հարցում ևս, հայտնում է Panorama.am-ը: Համաձայնագիրը վերաբերում է նաև թանգարանային ոլորտին. Էրմիտաժը և հայաստանյան թանգարանները համատեղ աշխատանքներ կտանեն ցուցանմուշների և հնագիտական գտածոների ուսումնասիրման ուղղությամբ, կփոխանակվեն մասնագիտական և գիտական գրականությամբ: «Մեր նախագծերն այսօր ներկայացրել ենք Հայաստանի նախագահին, ով հավանության է արժանացրել: Նաև կաթողիկոսի մոտ ենք եղել այսօր, ներկայացրել մեր նախագծերը կապված Էջմիածնի հետ»,- ասել է Միխայիլ Պիոտրովսկին: Պիոտրովսկին նաև տեղեկացրել է, որ ծրագրում են Հայաստանում կանոնավոր անցկացնել «Էրմիտաժի օրեր»: «Կգան Էրմիտաժի մասնագետները, կկարդան դասախոսություններ, կանցկացնեն վարպետության դասեր վերականգնողների համար, կցուցադրվեն ֆիլմեր: Հայաստանում կզգացվի Էրմիտաժի շունչը»,- ասել է Պիոտրովսկին: Ինչ վերաբերում է Երևանում ցուցահանդես կազմակերպելուն, նա նախ ասել է, որ մեծ աշխատանք է պահանջում ցուցահանդես կազմակերպելը, ապա հավելել է, որ նախատեսում են: Մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը նշել է, որ Էրմիտաժի հետ համագործակցությունը բազմաշերտ է և այս պայմանագրով հստակեցվում են բոլոր քայլերը, աշխատանքները, ժամկետները: «Ստորագրեցինք հաջորդ տարվա ընթացքում բազմաժանր, բազմաբնույթ, տարբեր ուղղություններով գիտական, մշակութային փոխհամագործակցության հուշագիր, որը, կարծում եմ, կծառայի հայկական մշակույթի հանրահռչակմանը»,- հավելել է նախարարը: Ամիրյանի խոսքով՝ Հայաստանի յուրաքանչյուր մշակութային հուշարձան պեղելիս՝ կարելի է ոչ միայն ազգային, նաև համաշխարհային նշանակության բացահայտում անել և այս համաձայնագիրը նման հայտնագործություններ անելու հնարավորություն է տալիս: Ինչ վերաբերում է Կարմիր բլուրը՝ զբոսաշրջային վայր դարձնելուն, մշակույթի նախարարն ասաց, որ նման նպատակ ունեն, սակայն այս պահի դրությամբ այնտեղ վիճակն այնքան էլ բարեկարգ չէ: «Ուղարկել եմ խմբեր, որպեսզի ուսումնասիրեն: Կան օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներ»,- հավելել է Արմեն Ամիրյանը: Ավելի վաղ Պետական Էրմիտաժի գլխավոր տնօրեն Միխայիլ Պիոտրովսկին այցելել է «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարան: Տնօրեն Գագիկ Գյուրջյանի ուղեկցությամբ շրջելով և ծանոթանալով հիմնական ցուցադրության մաս կազմող Բորիս Պիոտրովսկուն նվիրված անկյանը, Միխայիլ Պիոտրովսկին իր երախտագիտությունն է հայտնել բարձր գնահատանքի և առանձնահատուկ վերաբերմունքի համար: Այնուհետ «էրմիտաժի» գլխավոր տնօրենը մասնակցել է թանգարանում կազմակերպված կլոր սեղան-քննարկմանը: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |