Ամիրյան. Պատմամշակութային շենքերի ցանկը համալրվում է![]() 13 դեկտեմբերի 2016 - 17:41 AMT PanARMENIAN.Net - Պատմամշակութային շենքերի պահպանման մասով օրենքը նախկինում ունեցել է անկատարություն: Այդպիսի կարծիք է հայտնել ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը` պատասխանելով «Ազատություն» TV-ի ուղիղ եթերում ֆեյսբուքյան օգտատերի հարցին, հայտնում է Aysor.am-ը: «Մինչև վերջերս օրենքի բացակայություն կար կամ անկատարություն. մենք փորձել ենք օրենսդրական դաշտով այն կարգավորել: Հիմա ներառում ենք պահպանվող պատմամշակութային հուշարձանների ցանկի մեջ այն շենքերը, որոնք դուրս էին մնացել այդ ցանկից: Ես համոզված եմ, որ դրանք ներառելով այդ ցանկի մեջ և օրենքի բավարար խստության և հետևողականության շնորհիվ՝ մենք կկարողանանք պահպանել և պաշտպանել այդ շենքերը», - նշել է նախարարը: Նա նաև հավելել է, որ օրենքը գործելու է ոչ միայն Երևանում, այլ հանրապետության բոլոր այն մարզերում, որտեղ հնարավորություն կա դեռ պահպանել պատմամշակութային շենքերը: Հոկտեմբերի 27-ին պայթեցվել է Երևանի Վարդանանց-Հանրապետության խաչմերուկում գտնվող նախկին 1-ին տպարանի շենքի Բ մասնաշենքը: Տպարանի շենքը «Աստորիա ինվեստ» փակ բաժնետիրական ընկերությանն է պատկանում: Մի քանի ամիս առաջ Գենիկ Կարապետյանը գնել է բաժնետոմսերի մեծ մասը, և որոշել է այստեղ հյուրանոց կառուցել: Շենքը կառուցվել էր 1920-30-ական թվականներին: Ավելի վաղ Արմեն Ամիրյանը հայտարարել էր, որ մշակույթի նախարարությունն օրինագիծ է մշակում, որով 100 և ավելի տարվա պատմություն ունեցող բոլոր շինությունները կճանաչվեն պատմամշակութային հուշարձաններ: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |