Մխիթարյանն ու Անրին գովեստի խոսքեր են փոխանակել![]() 13 դեկտեմբերի 2016 - 17:59 AMT PanARMENIAN.Net - «Մանչեսթեր Յունայթեդի» ու Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը ակումբի կայքին տված հարցազրույցում պատմել է, որ երկրպագում էր Թիերի Անրիին վերջինիս «Արսենալի» կազմում խաղալու ընթացքում: «Ես միշտ երկրպագում էի Թիերի Անրիին, երբ նա խաղում էր «Արսենալում»: Նա իմ սիրած ֆուտբոլիստներից մեկն էր, քանի որ մանուկ ժամանակ ես էլ էի խաղում հարձակվողի դերում: Այնուհետև ես կիսապաշտպան դարձա», - նշել է նա, գրում է Independent-ը: Ինքը Անրին, ով աշխատում է Բելգիայի հավաքականում, ևս մեկնաբանել է Մխիթարյանի ու «Մանչեսթեր Յունայթեդի» խաղը՝ գովասանքով արտահայտվելով հայ ֆուտբոլիստի մասին: «Նրանք («Մանչեսթեր Յունայթեդը» - խմբ.) այնքան հնարավորություններ են ունեցել, որ պիտի ավելի շատ հաղթեին սեփական հարկի տակ հանդիպումներում: Ինչևէ՝ եթե հնարավորություն ես ստացել, պիտի գոլ խփես: Մխիթարյանն այժմ խաղացողի տեսք ունի: Մրցաշրջանի սկզբում նա պատրաստ չէր», - ասել է նա, նշելով, որ «Յունայթեդը» կարող է վերադառնալ տիտղողների մրցավազք, երբ սկսեն ավելի շատ գոլեր խփել, գրում է Skysports-ը: Հենրիխ Մխիթարյանը վնասվածքից ապաքինվելուց հետո խաղադաշտ է դուրս եկել 7 անգամ՝ դառնալով 2 գոլի ու 2 գոլային փոխանցման հեղինակ ու 4 անգամ ճանաչվելով հանդիպման լավագույն խաղացող: Թիերի Անրին «Արսենալի» պատմության լավագույն ռմբարկուն է՝ 228 խփած գնդակով: Հայ ֆուտբոլիստն առաջին անգամ չէ խոսում «Արսենալը» հավանելու մասին: 2009 թվականին 20-ամյա Մխիթարյանն՝ այն ժամանակ դեռևս Դոնեցկի «Մետալուրգի» խաղացող, նշել էր, որ երկրպագում է լոնդոնյան ակումբին: «Նրանց խաղն ինձ ամենից շատ է դուր գալիս: Կոմբինացիոն, արագ, հարձակողական ֆուտբոլը «ռմբարկուների» այցեքարտն է: Բացի այդ, Վենգերն աշխարհի լավագույն մարզիչներից է, ու ինձ դուր է գալիս, որ նա շարունակում է վստահել երիտասարդներին: Շատ կուզեի ինքս էլ այնտեղ հայտնվել», - ասել էր նա: ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |