Սահմանադրությունը ամուր հիմք է ստեղծում Հայաստանում ժողովրդավարության ամրապնդման եւ կայուն զարգացման համար

PanARMENIAN.Net - Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը շնորհավորել է հայ ժողովրդին Սահմանադրության օրվա առիթով: Նախագահի ուղերձում մասնավորապես ասվում է. «Սահմանադրությունը յուրաքանչյուր պետության համար ունի առանցքային նշանակություն. այն նախանշում է պետության զարգացման ուղին: Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը ամուր հիմք է մեր երկրում ժողովրդավարության ամրապնդման եւ կայուն զարգացման համար: Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ երաշխավորված են քաղաքացու եւ մարդու հիմնարար իրավունքներն ու ազատությունները: Այն ապահովում է իշխանության ճյուղերի միջեւ լիազորությունների հավասարակշռված բաշխումն ու դրանց արդյունավետ փոխգործակցությունը, տալիս է տեղական ինքնակառավարման ուժեղացման հուսալի երաշխիքներ»,-ընդգծել է Ռոբերտ Քոչարյանը: Հայաստանի նախագահը համոզվածություն է հայտնել, որ Հայաստանի Հիմնական օրենքը անշեղորեն կծառայի մեր երկրի կայունությանն ու ժողովրդի բարեկեցությանը:
 Ուշագրավ
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված
Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ
---