Ֆրանսիայի խորհրդարանը երկարաձգել է արտակարգ դրության ռեժիմը![]() 14 դեկտեմբերի 2016 - 14:50 AMT PanARMENIAN.Net - Ֆրանսիայի Ազգային ժողովը կողմ է քվեարկել երկրում արտակարգ դրության ռեժիմի երկարաձգմանը մինչև 2017-ի հուլիսի 15-ը: Հարցը դրվել էր քվեարկության Ֆրանսիայի կառավարության առաջարկով, որը համարում է, որ ահաբեկչական հարձակումների սպառնալիքն ամբողջությամբ վերացված չէ, գրում է Ինտերֆաքսը: Արտակարգ դրությունը սահմանվել է 2015-ի նոյեմբերին, երբ 130 մարդու կյանք խլած ահաբեկչական գործողություններ իրականացվեցին Փարիզում` հետագայում մի քանի անգամ երկարացվելով: Ազգային ժողովի որոշումը պետք է հաստատի Սենատը դեկտեմբերի 15-ին: Արտակարգ դրության ռեժիմն ընդլայնված լիազորություններ է տրամադրում երկրի անվտանգության ծառայություններին ահաբեկչության մեծ կասկածվող անձանց որոնման և ձերբակալման հարցում: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |