ՀՀ Սահմանադրությունն է մեծապես կանխորոշում թե երկրի ընթացքը, թե կենսական խնդիրների լուծումը 5 հուլիսի 2007 - 15:26 AMT PanARMENIAN.Net - ՀՀ ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի Հանրապետության Սահմանադրության օրվա առիթով, հաղորդում է ՀՀ ԱԺ մամլո ծառայությունը: Տ.Թորոսյանի ուղերձում մասնավորապես ասվում է. «Սիրելի հայրենակիցներ: Շնորհավորում եմ Սահմանադրության օրվա առիթով: Այն մեր երկրի ամենակարեւոր տոներից մեկն է, քանզի երկրի Հիմնական օրենքն է մեծապես կանխորոշում թե երկրի ընթացքը, թե մեր յուրաքանչյուր քաղաքացու կենսական խնդիրների լուծումը: Երկու տարի առաջ բարեփոխված Սահմանադրությունը ամենահեղինակավոր մասնագիտական կառույցների կողմից ճանաչվել է միջազգային չափանիշներին լիարժեքորեն համապատասխանող եւ որակապես նոր հնարավորություններ է ստեղծել ժողովրդավարության խորացման, մարդու իրավունքների պաշտպանության, օրենքի գերակայության եւ մեր քաղաքացիների արժանապատիվ եւ բարեկեցիկ կյանքի ապահովման համար: Կրկին շնորհավորելով Սահմանադրության օրվա առիթով, մաղթում եմ հաջողություններ եւ սահմանադրական երաշխիքների լիակատար կենսագործում` ի զորացում մեր երկրի եւ ի բարօրություն մեր ժողովրդի»: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |