Ալիև. Բաքուն տարիների ընթացքում գրեթե $5 մլրդ սպառազինություն է գնել Իսրայելից![]() 14 դեկտեմբերի 2016 - 14:27 AMT PanARMENIAN.Net - Իսրայելն ու Ադրբեջանը ռազմարդյունաբերության ոլորտում տարիների համագործակցության ընթացքում գրեթե $5 մլրդ պայմանագրեր են կնքել, որոնց մեծ մասն արդեն կատարվել է: Այդ մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, հայտնում է ՌԻԱ Նովոստին Իսրայելի կառավարության ղեկավարի մամուլի ծառայության վրա հղումով: Դեկտեմբերի 13-ին Իսրայելի վարչապետ Բինյամին Նեթանյահուն այցելել էր Ադրբեջան, որտեղ հանդիպում է ունեցել այդ երկրի նախագահի հետ: «Մենք ակտիվորեն քննարկել ենք գործակցությունը ռազմարդյունաբերության ոլորտում, այդ համագործակցությունն արդեն տարիների պատմություն ունի: Մեկ թիվ կներկայացնեմ միայն. սպառազինության գնման վերաբերյալ պայմանագրերի ընդհանուր գումարը մոտենում է 5 միլիարդ դոլարի»,-ասել է Ալիևը, որի խոսքը մեջբերված է երկու ղեկավարների անգլալեզու սղագրության մեջ: Նշված է պայմանագրերի հստակ գումարը` 4,850 մլրդ դոլար: «Պայմանագրերի մեծ մասն արդեն կատարված է: Մենք շարունակում ենք աշխատել այդ ուղղությամբ և շատ գոհ ենք»,-ասել է Ալիևը: Ադրբեջանից հիմնականում նավթ է արտահանվում Իսրայել: Ադրբեջանն Իսրայելի ռազմարդյունաբերության հիմնական գործընկերներից է: Ըստ նախկինում ձեռք բերված պայմանավորվածությունների, Ադրբեջանի բանակը գնել է Իսրայելից անօդաչու թռչող սարքեր, հականավային հրթիռներ, զենիթահրթիռային համալիրներ, թիրախների վաղ հայտնաբերման ռադիոտեղորոշիչ կայաններ: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |