Ֆիլիպինների նախագահը խոստովանել է. Անձամբ է սպանել թմրանյութերի վաճառքով զբաղվելու մեջ կասկածվողներին![]() 14 դեկտեմբերի 2016 - 15:07 AMT PanARMENIAN.Net - Ֆիլիպինների նախագահ Ռոդրիգո Դուտերտեն խոստովանել է, որ անձամբ է սպանել թմրանյութերի վաճառքով զբաղվելու մեջ կասկածվողներին: Այդպիսի հայտարարություն նա արել է գործարարների հետ հանդիպմանը: Թմրամոլության դեմ պայքարը նրա գլխավոր նախընտրական խոստումն է: Խոստովանությունը հնչել է թմրանյութերի դեմ պայքարի մեթոդների քննարկման ժամանակ: Ըստ ոստիկանության վիճակագրության, 2016-ի հուլիսից հակաթմրամոլային պայքարի շրջանակում մոտ 5000 մարդ է սպանվել: Դուտերտեն պատմել է թմրանյութերի մաֆիայի դեմ պայքարի սեփական փորձի մասին Դավաո քաղաքի ղեկավարի պաշտոնում: «Դավաոյում ես ստիպված եմ եղել անձամբ դա անել: Ուղղակի տղաներին օրինակ ծառայելու համար»,-ասել է նախագահը: «Ես շրջում էի մոտոցիկլով, ուղղակի պարեկում էի փողոցները, խնդիրներ էի որոնում: Կռիվներ էի հրահրում սպանելու հնարավորություն ունենալու համար»,-ասել է Դուտերտեն, հայտնում է BBC-ին: Նա նաև արձագանքել է իրավապաշտպան կազմակերպությունների և ԱՄՆ նախագահ Օբամայի քննադատությանը` հանցավորության դեմ պայքարում կոշտ մեթոդների համար: Նա հայտարարել է, որ մտադիր չէ դադարեցնել իր հակաթմրանյութային արշավը: 2016-ի սեպտեմբերին նախկին վարձու մարդասպան Էդգար Մատոբատոն հայտնել էր, որ Դուտերտեն Դավաոյի քաղաքապետի պաշտոնում հրամայում էր առանց դատի սպանել հանցագործներին ու իր ընդդիմադիրներին: Ըստ նրա, այդ ճանապարհով մոտ 1000 մարդ է սպանվել: Ինքը Դուտերտեն հերքում էր իր մեղսակցությունը սպանություններին: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |