ԼՂՀ-ի փաստացի սահմանների պահպանումը հանդիսանում է անվտանգության ապահովման գլխավոր տարրը 5 հուլիսի 2007 - 17:45 AMT PanARMENIAN.Net - «Ինձ համար կարեւորագույն գերակայությունը ԼՂՀ քաղաքացիների ֆիզիկական անվտանգությունն է եւ ինքնավար պետություն ունենալու իրավունքը: Իսկ ԼՂՀ-ի ներկա փաստացի սահմանների պահպանումն ու ամրապնդումը հանդիսանում է ինչպես ԼՂՀ-ի քաղաքացիների անվտանգության ապահովման գլխավոր տարրը, այնպես եւ հանրապետության կենսագործնեության եւ անկախ պետության իրավունքի պաշտպանության»,- «Միտք» վերլուծական կենտրոնին տված հարցազրույցում հայտարարել է ԼՂՀ նախագահի թեկնածու Մասիս Մաիլյանը: Նրա խոսքերով, ԼՂՀ-ն չի կարող ինքնուրույն զարգանալ եւ ապահովել իր ռազմական եւ տնտեսական անվտանգությունը նախկին ԼՂԻՄ-ի ի սկզբանե ոչ լեգիտիմ եւ անկլավ սահմանների շրջանակներում: «Արցախի ողջ ազատագրված տարածքում անհրաժեշտ է իրականացնել համակարգված վերականգնում եւ բնակեցում: Ազատագրված տարածքների բնակեցումը հանդիսանում է Արցախի եւ ողջ հայության համար ազգային, պետական եւ բարոյական հրամայականը, եւ բնակցման ներկա տեմպերն ու ռազմավարությունը պետք է անարդյունավետ գնահատել»,- նշել է նա:Մաիլյանը նաեւ ընդգծել է, որ ԼՂՀ-ի եւ Ադրբեջանի միջեւ տարածքային սահմանագծման խնդիր կա: «Սակայն այն կարող է արդիական դառնալ միայն Ադրբեջանի կողմից ԼՂՀ-ի ճանաչման դեպքում: Տարածքային խնդրի շուրջ այսօր ստեղծված անորոշությունը չի կարող որեւէ արդարացում ունենալ»,- գտնում է ԼՂՀ նախագահի թեկնածուն: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |