Իբրահիմովիչ. Ես երջանիկ եմ Մխիթարյանի հաջողությունների համար![]() 14 դեկտեմբերի 2016 - 15:40 AMT PanARMENIAN.Net - «Մանչեսթեր Յունայթեդի» ու Շվեդիայի հավաքականի հարձակվող Զլաթան Իբրահիմովիչն անդրադարձել է իր թիմակից ու Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի խաղին վերջին հանդիպումների ընթացքում: «Նա կարևոր է մեզ համար, այդ պատճառով էլ «Յունայթեդը» գնել է նրան, մարզիչն էլ դաշտ բերել: Նրանք գիտեն իր խաղի որակի մասին, մենք այդ որակը տեսնում ենք ամեն օր, այժմ աշխարհն էլ է տեսնելու: Ես երջանիկ եմ նրա համար», - ասել է նա ակումբի հեռուստատեսությանը, նշելով, որ Մխիթարյանը խփել է «ֆանտաստիկ գոլ» ուկրաինական «Զարյային» ու կարևոր գոլ «Տոտենհեմին», հայտնում է Express-ը: Մխիթարյանն ակումբի կազմում վերջին 4 հանդիպումների ընթացքում 2 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ է դարձել: «Տոտենհեմի» հետ հանդիպման վերջում նա վնասվածք է ստացել: Ակնկալվում է, որ հայ ֆուտբոլիստը կապաքինվի մինչև դեկտեմբերի 26-ը: Կարդացեք նաև. Մխիթարյանն ու Անրին գովեստի խոսքեր են փոխանակել ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |