Յունկերն անհրաժեշտ է համարում եվրոպական պաշտպանական միության ստեղծումը14 դեկտեմբերի 2016 - 16:43 AMT PanARMENIAN.Net - Եվրահանձնաժողովի նախագահ Ժան Կլոդ Յունկերը անհրաժեշտ է համարում եվրոպական պաշտպանական միության ստեղծումը: Ըստ նրա, Եվրամիությունը պետք է ավելի մեծ ջանքեր գործադրի այդպիսի համակարգի ստեղծման համար: Այդ մասին նա հայտարարել է Ստրասբուրգում` Եվրախորհրդարանի ընդլայնված նիստում: «ԵՄ-ն պետք է իրական պաշտպանական միություն ստեղծի, առաջին հերթին ՆԱՏՕ-ի հետ մեծ գործակցության հիման վրա: Մեր կազմակերպությունները մրցակիցներ չեն, այլ համալրում են իրար»,-ասել է Յունկերը, հայտնում է ՏԱՍՍ-ը: Ըստ նրա, հատուկ ուշադրություն է պետք հատկացնել եվրոպական ռազմարդյունաբերության զարգացմանը, քանի որ դա «թույլ կտա հզորացնել Եվրոպայի ռազմավարական ինքնուրույնությունը»: Նա հիշեցրել է, որ ԵՄ-ն տարեկան €200 մլրդ է ծախսում պաշտպանության կարիքների համար: «Սակայն, արդյունավետությունը 12-15% է` ամերիկացիների համեմատ, քանի որ Եվրոպայում գործողություններից և ծրագրերից շատերը կրկնվում են»,-ասել է նա: Եվրամիությունը պետք է սեփական ուժերի վրա հենվի Եվրոպայում անվտանգության ապահովման գործում, ԱՄՆ-ն այլևս դա չի կարող անել: Այդ մասին Յունկերը հայտարարել էր դեկտեմբերի 9-ին: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | «Փյունիկի» չեմպիոնական գավաթը՝ ftNFT ֆիջիթալ սփեյսում Արդյունքները կամփոփվեն հունիսի 10-ին Բագրատ սրբազան․ ՀՀ և ՌԴ հարաբերություններում ճգնաժամ կա, նոր և խորը երկխոսության կարիք կա Սրբազանը ասուլիս է տվել միջազգային ԶԼՄ-ներին Սիմոնյանը՝ Զախարովային․ Կարող ենք փոխանցել ԼՂ-ում վերջին ռազմական գործողության ժամանակ 200-ից ավելի մահացած հայերի անունները Նա նաև ասել է, որ ստեր չի մեկնաբանում Զախարովան, ՀՀ-ից Բուչայում զոհվածների ցուցակ է ուզել՝ խոսելով հայկական պատվիրակության այցից Ուկրաինա «Հուսով ենք, որ այն մարդկանց ցուցակը, որոնք, իբր, զոհվել են Բուչայում, մեր հայ բարեկամները մեզ կփոխանցեն»,–ասել է նա |