ԱԿԲԱ բանկը և EFSE-ն $10 մլն-ի վարկային պայմանագիր են կնքել. Միջոցները գյուղոլորտին և ՓՄՁ-ներին կուղղվեն

ԱԿԲԱ բանկը և  EFSE-ն $10 մլն-ի վարկային պայմանագիր են կնքել. Միջոցները գյուղոլորտին և ՓՄՁ-ներին կուղղվեն

PanARMENIAN.Net - Հարավարևելյան Եվրոպայի Եվրոպական հիմնադրամի (EFSE) և ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ բանկի միջև կնքվել է 10 մլն դոլարին համարժեք դրամով վարկային պայմանագիր, որն ուղղվելու է գյուղատնտեսության, ինչպես նաև փոքր և միջին ձեռնարկությունների ֆինանսավորմանը:

ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ բանկի և EFSE-ի համագործակցությունը սկսվեց 2013թ-ին, երբ հիմնադրամը բանկին 2 վարկ տրամադրեց՝ Հայաստանում միկրո և փոքր բիզնեսի ֆինանսավորմանն աջակցելու նպատակով:

Բանկի գլխավոր գործադիր տնօրեն Հակոբ Անդրեասյանը նշել է, որ ներգրավված միջոցները թույլ կտան Հայաստանում ավելի ամրապնդելու Բանկի դիրքը ֆինանսաբանկային համակարգում:

«Մենք ուրախ ենք խորացնելու մեր համագործակցությունը Հարավարևելյան Եվրոպայի Հիմնադրամի հետ և նոր փոխառություն ստանալ ազգային արժույթով: Այս գործարքը հնարավորություն կտա ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ բանկին ավելի լայն գործունեություն ծավալել մեր տնտեսության զարգացման համար հիմնաքարային հանդիսացող՝ ՓՄՁ-ների և գյուղ ոլորտի ֆինանսավորման համար», - ասել է նա:

EFSE-ի խորհրդի նախագահ Քրիստոֆ Տիսկենսն իր հերթին նշել է, որ երկու կազմակերպության միջև 2013-ից մեկնարկած արդյունավետ համագործակցությունը ևս մեկ անգամ ապացուցվում է ստորագրված արդեն երրորդ պայմանագրով:

 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---