Նալբանդյանը քննարկել է ԼՂ հարցը ԵԱՀԿ ՄԽ ֆրանսիացի նորանշանակ համանախագահի հետ![]() 14 դեկտեմբերի 2016 - 18:26 AMT PanARMENIAN.Net - Դեկտեմբերի 14-ին Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆրանսիացի նորանշանակ համանախագահ Ստեֆան Վիսկոնտիին: Զրուցակիցները հանգամանալից քննարկել են ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորմանն առնչվող հարցեր։ Էդվարդ Նալբանդյանը շեշտել է, որ բանակցային գործընթացի առաջ մղման համար հրամայական է Վիեննայում և Սանկտ Պետերբուրգում կայացած գագաթաժողովներին ձեռք բերված համաձայնությունների անշեղ իրականացումը: Այս առումով կարևորվել է Համբուրգում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ պետությունների պատվիրակությունների ղեկավարների հայտարարությունը: Հոկտեմբերի 21-ին հայտնի է դարձել, որ Ֆրանսիան փոխել է իր ներկայացուցչին ԵԱՀԿ ղարաբաղյան կարգավորման գծով Մինսկի խմբում:Ֆրանսիայի կողմից ԵԱՀԿ ՄԽ-ում համանախագահ է նշանակվել Ստեֆան Վիսկոնտին: Վիսկոնտին այդ պաշտոնում փոխարինել է Պիեռ Անդրիոյին, որը պաշտոնավարում էր 2014-ից: Համապատասխան հրամանագիրը ստորագրել է Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |