Amazon-ի Prime Video ծառայությունն այսուհետ պաշտոնապես հասանելի է նաև ՀՀ-ում![]() 15 դեկտեմբերի 2016 - 10:43 AMT PanARMENIAN.Net - Amazon-ի Prime Video ծառայությունն այսուհետ պաշտոնապես հասանելի է ավելի քան 200 երկրում: Այդ երկրների թվում է նաև Հայաստանը: Ենթադրվում էր, որ Prime Video ծառայությունը հասանելի կդառնա աշխարհի երկրների մեծ մասում արդեն 2016-ի առաջին կեսին, սակայն ժամկետները հետաձգվեցին, գրում է «Վեդոմոստին»: Փաստացի, այժմ Amazon-ի տեսածառայությունն ավելի շատ երկրներում է հասանելի, քան նրա հիմնական մրցակիցներից մեկը` Netflix-ը, որը 2016-ին հասանելի էր 134 երկրում: Amazon Prime Video-ն ունի ոչ մեծ անվճար մեկնարկային շրջան` մեկ շաբաթ, որից հետո առաջին կիսամյակում բաժանորդագրության համար հարկ կլինի վճարել 2.99 եվրո, դա վերաբերում է նաև հայաստանյան օգտատերերին: Առաջին կիսամյակից հետո վճարը կկազմի 5.99 եվրո: Կայքում կարելի է դիտել Amazon-ի «Մարդը բարձր ամրոցում», «Մոցարտը ջունգլիներում», «Ակնհայտը» սերիալները, Top Gear-ի նախկին թիմի` Grand Tour-ի շոուն, ինչպես նաև այլ արտադրողների ֆիլմեր և սերիալներ: Բովանդակության մի մասն ունի ռուսերեն ենթագրեր, թեև բուն ծառայությունը հասանելի է միայն անգլերեն տարբերակով: Amazon Prime Video-ն, ինչպես վկայում է անվանումը, առաջնակարգ տեսածառայություն է, այն գործարկվել է 2006-ին ԱՄՆ-ում: Ներկայացվող տեսականին ավելի հարուստ է, քան նրա մրցակից Netflix-ի դեպքում, որը նույնպես հասանելի է ՀՀ-ում: Netflix-ի բաժանորդագրական վճարը սկսվում է 7,99 եվրոյից: ![]() ![]() Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |