Սուրենյան. Դեկտեմբերի 18-ից ՀՀ տարածքում սաստիկ սառնամանիք է սպասվում15 դեկտեմբերի 2016 - 10:19 AMT PanARMENIAN.Net - Դեկտեմբերի 18-ից Հայաստանի տարածքում սաստիկ սառնամանիքներ են սպասվում: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրառում է արել ՀՀ ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետի տեղակալ Գագիկ Սուրենյանը: Նա նշել է, որ դեկտեմբերի 15-ին առավոտյան ժամը 07:00 դրությամբ ամբողջ հանրապետության տարածքում առկա է ձյան ծածկ: Ձյան ծածկի առավելագույն բարձրությունը Արագած լեռան Քարե լիճ հատվածում 100սմ, Ամբերդում՝ 80սմ, Հրազդանում՝ 56սմ, Քաջարանում՝ 51սմ, Ապարանում՝ 50սմ, Ամասիայում՝43սմ, Ջերմուկում՝ 40սմ, Դիլիջանում՝ 38սմ, Արարատյան դաշտում և Երևանում՝ 10-17սմ: ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 15-ի ժամը 09:00-ի դրությամբ փակ ենՍոթք-Քարվաճառ, Բերդ-Ճամբարակ, Սարավան-«Զանգեր», Ամասիա-Գյումրի, Գյումրի-Բավրա, Գյումրի-Վանաձոր ավտոճանապարհները, Վարդենյաց լեռնանցքը և Բավրայի անցակետը: Դժվարանցանելի են Սպիտակի, Դիլիջանի, Տիգրանաշենի (Քյարքի) ոլորանները, Ալագյազ-Ծիլքար, Մաստարա-Լանջիկ, Աշոցքի, Ամասիայի տարածաշրջանների, ինչպես նաև Սյունիքի և Կոտայքի մարզի բոլոր ավտոճանապարհները: Սյունիքի, Տավուշի, Արարատի, Կոտայքի, Արմավիրի, Գեղարքունիքի մարզերում, Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաքում, Ելփինի ոլորաններին, Սիսիան-«Զանգեր» ճանապարհահատվածին առկա են տեղումներ ձյան տեսքով: Շիրակի մարզում բուք է: Հղումներ թեմայով. Ուշագրավ Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Ամենաընթերցվողը բաժնում | Դորտմունդի «Բորուսիան» հետաքրքրված է Սպերցյանով Սպերցյանի ներկայիս աշխատանքային պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2026 թվականի ամառը ՀՀ–ն Մոլդովայում մասնակցում է ՆԱՏՕ-ի Regex 2024 զորավարժությունների հերթական փուլին Զորավարժությունները, որոնց մասնակցում է ՆԱՏՕ–ի գործընկեր մոտ 30 երկիր, կտևեն մինչև մայիսի 24–ը Երևանում է ԱՄՆ ԿՀՎ ղեկավարի տեղակալը․ Նրան ընդունել է Փաշինյանը Քննարկվել են ինչպես երկկողմ, այնպես էլ միջազգային օրակարգի հարցեր ԱՆ–ն չի գրանցել Արշակ Կարապետյանի կուսակցությունը՝ օրենքի մի շարք խախտումների հիմքով Նախարարությունը պարզաբանում է տարածել |