Google-ի և Twitter-ի աշխատակիցները հրաժարվել են օգնել Թրամփին` հիշեցնելով Հայոց ցեղասպանության մասին![]() 15 դեկտեմբերի 2016 - 11:04 AMT PanARMENIAN.Net - Ամերիկյան ՏՏ ընկերությունների ավելի քան 1200 աշխատակից, այդ թվում Google-ի և Twitter-ի, հրաժարվել են մասնակցել միգրանտների տվյալների բազայի ստեղծմանը, որի անհրաժեշտության մասին բազմիցս է խոսել ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը: Neveragain.tech պորտալում հրապարակված ուղերձում ԱՄՆ ՏՏ ոլորտի հսկաները հիշեցրել են Թրամփին Հոլոքոսթի և Հայոց ցեղասպանության մասին` հայտարարելով, որ այդ իրադարձությունները «պատմության դասեր են», որոնք վկայում են այն մասին, որ տեխնոլոգիաները կարող են օգտագործվել ազգային և կրոնական պատկանելության հատկանիշով հետապնդումների համար: «Մենք հրաժարվում ենք` զանգվածային բռնագաղթ թույլ չտալու համար: Այսօր մենք միասին ենք, ասելու համար` ոչ մեր աչքի առջև, այլևս երբեք»,-ասվում է ուղերձում: Ուղերձը հրապարակվել է ԱՄՆ ՏՏ ոլորտի առաջատար ընկերությունների ղեկավարների հետ Դոնալդ Թրամփի հանդիպմանն ընդառաջ, որը նախատեսված էր դեկտեմբերի 14-ին: ![]() ![]() Հայոց ցեղասպանություն Հայոց ցեղասպանությունը, որն իրագործվել է Օսմանյան կայսրությունում 1915-1923թթ., XX դարի առաջին ցեղասպանությունն էր, որի նախաձեռնողները երիտթուրքերն էին: Ցեղասպանության ժամանակ ոչնչացվեց վեց հայկական վիլայեթների բնակչությունը` մոտ 1,5 մլն հայ: Եվս կես միլիոնը սփռվեց աշխարհով մեկ` սկիզբ դնելով հայկական Սփյուռքին: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |