ՄԱԿ-ը նախազգուշացնում է Կոսովոյի հարցում ռեգրեսի հնարավորությունից

PanARMENIAN.Net - ՄԱԿ-ի կողմից ժամանակավոր վերահսկման ութ տարիների ընթացքում Կոսովոն բավականին առաջ է գնացել ժողովրդավարության եւ ինքնակառավարման ժամանակավոր ինստիտուտների կառուցման ու ամրապնդման եւ տնտեսության հիմքի ստեղծման ճանապարհին: Սակայն կողմերի վերջնական հաշտեցման եւ ինտեգրման գործընթացը երկարաժամկետ կլինի եւ դժվարությամբ առաջ կգնա: Այդ մասին ասվում է այսօր հրապարակված ՄԱԿ-ի զեկույցում` Կոսովոյի հարցով:



Լրագրողներին մանրամասների հետ ծանոթացրել է մամլո քարտուղար Մարի Օկաբեն: Նրա խոսքերով, Գլխավոր քարտուղարը հայտարարել է, որ չնայած ընդհանուր առաջխաղացումը Կոսովոյում ոգեւորում է, սակայն եթե նրա ապագա կարգավիճակը անորոշ մնա, իրական վտանգ կա, որ կարող է հետընթաց շարժում լինել ՄԱԿ-ի եւ ժամանակավոր ինստիոտւտների գրանցած հաջողություններից: «Հաջողությունների պահպանման եւ ամրապնդման համար անհրաժեշտ են Կոսովոյի ապագա կարգավիճակի որոշման գործընթացի ավարտի կոնկրետ հեռանկարներ եւ բոլոր շահագրգիռ կողմերի ակտիվ եւ կառուցողական համագործակցություն»,- ասել է Օկաբեն:



Կոսովոյի սերբերի մեծ մասը դեռ պահպանում է այն զգացմունքը, որ ստեղծված ժամանակավոր ինստիտուտները նրանց չեն ներկայանցում, ասվում է զեկույցում: Վերադարձող կոսովյան սերբերի թիվը շարունակում է շատ ցածր մնալ տնտեսական հեռանկանրների անորոշության եւ անվտանգության հետ կապված պահպանվող զգուշության պատճառով, հաղորդում է ՄԱԿ-ի մամլո ծառայությունը:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---