Հալեպից գրոհայինների տարհանումը սկսվել է![]() 15 դեկտեմբերի 2016 - 13:30 AMT PanARMENIAN.Net - Հալեպում վերսկսվել է ընդդիմադիր զինյալների տարհանումը: Այդ մասին հայտարարել են սիրիական ընդդիմության և «Հեզբոլլահի» ներկայացուցիչները, որին սատարում է սիրիական կառավարությունը, հայտնում է ՌԲԿ-ն Reuters-ի վրա հղումով: Սիրիայի իշխանությունների աղբյուրը հայտարարել է, որ գրոհայինների տարհանումը սկսվել է: Միջազգային Կարմիր խաչում ասել են, որ կազմակերպության աջակցությանն են դիմել նրանց տարհանելու հարցում: Ինչպես հայտնել է Սիրիայում գործող հակամարտ կողմերի հաշտեցման ռուսական կենտրոնը, գրոհայինները հումանիտար միջանցքով կտարհանվեն Հալեպից 20 ավտոբուսով, «շտապ օգնության» 10 մեքենայով` դեպի Իդլիբ: Ըստ կենտրոնի, Սիրիայի իշխանություններն անվտանգության երաշխիքներ են տվել բոլոր գրոհայիններին, որոնք կհեռանան արևելյան Հալեպից: Գրոհայինների տարհանման նախապատրաստումն իրականացվել է ՌԴ նախագահ Պուտինի հանձնարարությամբ` Սիրիայի կառավարության հետ համագործակցությամբ: Սիրիայում գործող հակամարտ կողմերի հաշտեցման ռուսական կենտրոնը հետևում է իրավիճակին Հալեպում տեսադիտարկման և անօդաչու սարքերի օգնությամբ: Հղումներ թեմայով. ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |