Հայոց ցեղասպանության թանգարանի կայքը` թուրքական DDoS հարձակումների թիրախում![]() 15 դեկտեմբերի 2016 - 13:48 AMT PanARMENIAN.Net - Թուրքական հանցավոր Surface Defence հաքերների խումբը նոր սխեմա է մշակել, որը թույլ կտա ստեղծել DDoS հարձակումներ իրականացնող խմբերի լիգա: Երևանի Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի կայքը թուրքական DDoS հարձակումների թիրախների ցանկում է, հայտնում է The Merkle-ն: Պոտենցիալ թիրախների ցանկը, որոնք ենթարկվելու են DDoS հարձակումների, դեռ այնքան էլ երկար չէ, բայց մի քանի հայտնի կազմակերպություն է ներառում: Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտից բացի ներառված է նաև Գերմանիայի Քրիստոնյա դեմոկրատական միության կայքէջը, որը գլխավորում է ԳԴՀ կանցլեր Անգելա Մերկելը: Թուրքիայի հարաբերությունները Գերմանիայի հետ վատթարացան Գերմանիայի խորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունումից հետո: Հունիսի 2-ին Գերմանական խորհրդարանը ձայների ճնշող մեծամասնությամբ կողմ է քվեարկել հայերի ու այլ քրիստոնյաների ցեղասպանությունը ճանաչող բանաձևին: Դեմ էր ընդամենը 1 պատգամավոր, ևս մեկը ձեռնպահ է մնացել:Բանաձևում ասվում է՝ «101 տարի առաջ հայերի և այլ քրիստոնյա փոքրամասնությունների դեմ իրականացված ցեղասպանությունը պետք է հիշատակել»: Նշվում է, որ խորհրդարանը դատապարտում է Օսմանյան կառավարության կողմից հայերին գրեթե ամբողջությամբ ոչնչացնելու գործողությունները։ Գերմանիան բանաձևով ընդունում է նաև իր պատմական պատասխանատվությունը ողբերգության համար: Թուրքական Surface Defence-ը DDoS հարձակումների մրցույթ է կազմակերպում, որի մասնակիցները մեկական միավոր կստանան հաջող հարձակումների յուրաքանչյուր 10 րոպեի համար: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |