Հայկական «Սպայկան» մոտ $56 մլն կներդնի Հյուսիսային Օսեթիայում. Խնձորի այգիներ կհիմնվեն

Հայկական «Սպայկան» մոտ $56 մլն կներդնի Հյուսիսային Օսեթիայում. Խնձորի այգիներ կհիմնվեն

PanARMENIAN.Net - Հայաստանի խոշորագույն «Սպայկա» ՍՊԸ-ն մտադիր է $56 մլն ներդնել Հյուսիսային Օսեթիայում խնձորի այգիներ հիմնելու և պահեստ կառուցելու նպատակով:

«Մենք ջերմոցային արտադրության լավ փորձ ունենք, ինչպես մեզ մոտ Հայաստանում, այնպես էլ ՌԴ շրջաններում: Կարգավորվող մթնոլորտով գերժամանակակից սառեցման համալիր ունենք, որի խցիկներում պտուղները կարող են սովորականից երկար պահվել: Մենք առնվազն 300 մշտական աշխատատեղ կապահովենք, իսկ բերքահավաքի ժամանակ` լրացուցիչ ևս 700 մարդ կներգրավվի: 3,5 մլրդ ռուբլի արժողությամբ նախագծի հաջողությունը մուլտիպլիկատիվ արդյունք կտա: Մենք պատրաստ ենք և միայն ձեր աջակցությանն ենք սպասում»,-ասել է հանրապետության նախագահ Վյաչեսլավ Բիտարովի հետ հանդիպմանը «Սպայկայի» գլխավոր տնօրեն Դավիթ Ղազարյանը, գրում է ՏԱՍՍ-ը:

Հանրապետության նախագահն այդ նախագիծը գլոբալ է անվանել և հավաստիացրել է, որ Հյուսիսային Օսեթիայի ղեկավարությունը բոլոր պայմանները կստեղծի խոշոր նախագծերի իրականացման համար:

«Եթե գործադիր մարմինների հետ ինչ-ինչ խնդիրներ ծագեն, համարձակ դիմեք փոխվարչապետին, կառավարության նախագահին, եթե հարկ լինի` նաև ինձ: Ես անձամբ կաջակցեմ նրան, որ գոնե 1 ռուբլի է ցանկանում ներդնել հանրապետության տնտեսության մեջ»,-ասել է Բիտարովը:

Ըստ նախագծի, ինտենսիվ աճեցման տեխնոլոգիայով այգիների մակերեսը կկազմի 1220 հա, իսկ կարգավորվող մթնոլորտով պահեստային համալիրը կզբաղեցնի 40 հազար քմ: Արդեն 2 տարի անց 1 հա-ն 50 տոննա բերք կտա: Դա թույլ կտա Հյուսիսային Օսեթիային ընդլայնել հարկային բազան ու նոր աշխատատեղեր ստեղծել:

 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---