Կարապետյան. Պետական առևտրային որոշ ընկերություններ պետք է ընդգրկվեն պետգույքի մասնավորեցման ծրագրում![]() 15 դեկտեմբերի 2016 - 13:55 AMT PanARMENIAN.Net - Պետական մասնակցությամբ առևտրային որոշ կազմակերպություններ անհրաժեշտ է ընդգրկել պետական գույքի մասնավորեցման ծրագրում: Վարչապետ Կարեն Կարապետյանն այս հանձնարականն է տվել մի շարք նախարարությունների՝ պարզաբանելով. դա արվում է ներդրումների ներգրավումը խրախուսելու, արտադրական խնդիրների լուծմանը նպաստելու, աշխատատեղեր ստեղծելու, մատուցվող ծառայություների որակն էապես բարձրացնելու նպատակով: «Պետք է նկատի ունենալ, որ այսուհետ առանձնացված ընկերությունների հետագա հնարավոր մասնավորեցումը պետք է ունենա միայն հստակ ծրագրային ուղղվածություն»,- ասել է վարչապետը կառավարության դեկտեմբերի 15-ի նիստում, գրում է Ա1+-ը: Նա Պետական գույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանին հանձնարարել է ամփոփել ներկայացրած առաջարկությունները և մշակել մասնավորեցման ծրագրում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծ: Հղումներ թեմայով. ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |