«Փոքր Մհեր» կրթահամալիրը կարող է միանալ «Մոնթե Մելքոնյան» վարժարանին![]() 15 դեկտեմբերի 2016 - 14:17 AMT PanARMENIAN.Net - ՀՀ կառավարության դեկտեմբերի 15-ի նիստում վարչապետ Կարեն Կարապետյանը Կրթության և գիտության, Պաշտպանության նախարարներին հանձնարարել է երկօրյա ժամկետում ավարտել ու ամփոփել «Փոքր Մհեր» կրթահամալիրում երկու նախարարության համատեղ հանձնաժողովի կողմից իրականացվող ուսումնասիրությունները և եռօրյա ժամկետում ներկայացնել համապատասխան առաջարկություններ: «Պարոն վարչապետ, մենք արդեն աշխատում ենք, գաղափարն այն է, որ «Փոքր Մհեր» ավագ դպրոցը տեղափոխվի ՊՆ կառավարման ոլորտ և միավորվի «Մոնթե Մելքոնյան» վարժարանին»,- ասել է ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը, գրում է Panorama.am-ը: Նոյեմբերի 28-ին հայտնի դարձավ, որ «Փոքր Մհեր» կրթահամալիրի տնօրենը պարբերաբար սպառնալիքներ և անպարկեշտ արտահայտություններ է հնչեցնում կրթահամալիրի սաների և սպաների հասցեին՝ վիրավորելով նրանց արժանապատվությունը: Նույն օրը Մարդու իրավունքների պաշտպանի որոշմամբ սկսվել էր հարցի քննարկման ընթացակարգ սեփական նախաձեռնությամբ: Այցի ընթացքում բացահայտել են մտահոգիչ և անհետաձգելի միջամտություն պահանջող խնդիրներ: Կրթահամալիրի սաները առանձնազրույցների ընթացքում պնդել են իրենց նկատմամբ վատ վերաբերմունքը, որ հնչել է նաև հրապարակայնորեն: Բացահայտվել են նաև խնդիրներ, որոնք վերաբերում են կրթահամալիրի գործունեությունը կարգավորող ակտերին, ինչպես նաև այդ հաստատությունում սովորողների նկատմամբ ներգործության միջոցներին ու դրանց կիրառության պրակտիկային: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |