Հարկային տեսուչի կողմից առևտրային գաղտնիքն ապօրինի հրապարակելու գործով նախաքննությունն ավարտվել է15 դեկտեմբերի 2016 - 15:19 AMT PanARMENIAN.Net - Արտաշատի տարածքային հարկային տեսչության պետական հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձի կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու վերաբերյալ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի նախաքննությամբ իրականացված մի շարք քննչական և դատավարական գործողությունների արդյունքում բացահայտվել են կատարված հանցագործության հանգամանքները, ձեռք բերված փաստական տվյալների հիման վրա 2 անձին մեղեադրանք է առաջադրվել: ՀՀ հատուկ քննչական ծառայությունը ավելի վաղ հայտնել էր, որ բեռնափոխադրումների կազմակերպմամբ զբաղվող «Սպեկտրում Կարգո Սերվիս» ՍՊ ընկերության հիմնադիր Արմեն Պետրոսյանը հաղորդմամբ հայտնել է, որ, իր կարծիքով, իր ընկերության գործարքներին առնչվող և առևտրային գաղտնիք կազմող տեղեկությունները հարկային մարմնից փոխանցվել են իր մրցակիցներին, ովքեր այդ տվյալները հրապարակել են «Վայբեր» հեռահաղորդակցության համակարգում, որի պատճառով իր ընկերությանը պատճառվել են վնասներ: Դեպքի առթիվ հարուցված և քննվող քրեական գործի նախաքննությամբ հիմնավորվել է, որ ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի Արտաշատի տարածքային հարկային տեսչության տեղեկատվության և վերլուծության բաժնի հարկային տեսուչ Անի Համբարձումյանը, իր պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով և առանց համապատասխան հիմքերի, հարկային մարմնի էլեկտրոնային համակարգից ապօրինի լուսանկարել է «Սպեկտրում Կարգո Սերվիս» ՍՊ ընկերության գործարքներին առնչվող և առևտրային գաղտնիք կազմող տեղեկությունները և դրանք փոխանցել է մրցակից, բեռնափոխադրումների կազմակերպմամբ զբաղվող «Գոստրանս Պլյուս» ՍՊ ընկերության տնօրեն, իր ընկերուհի Սաթենիկ Հակոբյանին: Հիշյալ հանցավոր գործողությունների արդյունքում «Վայբեր» հեռահաղորդակցության համակարգում հասանելի են դարձել բեռնափոխադրումների կազմակերպմամբ զբաղվող «Սպեկտրում Կարգո Սերվիս» ՍՊ ընկերությանը վերաբերող առևտրային գաղտնիք կազմող տեղեկությունները: Պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով մեղադրանք է առաջադրվել ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի աշխատակազմի Արտաշատի տարածքային հարկային տեսչության տեղեկատվության և վերլուծության բաժնի հարկային տեսուչ Անի Համբարձումյանին, իսկ առևտրային գաղտնիք կազմող տեղեկությունն ապօրինի հավաքելու համար ՀՀ քրեական օրենսգրքի 199-րդ հոդվածի 1-ին մասով մեղադրանք է առաջադրվել նաև ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվող, «Գոստրանս Պլյուս» ՍՊ ընկերության տնօրեն Սաթենիկ Հակոբյանին: ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ավարտվել է հիշյալ քրեական գործի նախաքննությունը: Գործը մեղադրական եզրակացությամբ հանձնվել է դատավարական հսկողություն իրականացնող դատախազին՝ այն հաստատելու և դատարան ուղարկելու համար: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | Սիմոնյանը Ժնևում քննարկումներ է ունեցել Կանադայի սենատի նախագահի և Քաթարի խորհրդարանի փոխխոսնակի հետ Քննարկվել են մի շարք փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր Միրզոյանը Նիդերլանդների ԱԳ նախարարի հետ հանդիպմանն անդրադարձել է տարածաշրջանային հարցերի Միրզոյանը շեշտել է Ալմաթիի հռչակագրի հիման վրա սահմանազատման հստակության ապահովման կարևորությունը Միրզոյանը ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարի հետ հանդիպամնն անդրադարձել է Բաքվում պահվող հայերի ազատ արձակման խնդրին Անդրադարձ է կատարվել նաև հումանիտար բնույթի հարցերի Ճամփորդություն տելեկոմի անցյալով և ապագայով. Վերաբացվել է Կապի թանգարանը Թանգարանում առաջին շրջայցն անցկացրել է ընկերության գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը |