Լեոնարդո Դի Կապրիոն $65.000 է փոխանցել «Հայաստանի մանուկներին»![]() 15 դեկտեմբերի 2016 - 15:41 AMT PanARMENIAN.Net - Օսկարակիր դերասան Լեոնարդո Դի Կապրիոն Նյու Յորքում նվիրատվություն է կատարել հայ գիտնական, բարերար Կարո Արմենի հիմնած «Հայաստանի մանուկներ» հիմնադրամի (COAF) տարեկան դրամահավաք-երեկույթի ժամանակ: Դերասանի նվիրատվությունը՝ Հայաստանի գյուղական համայքներում ապրող մանուկներին, կազմել է 65.000 ԱՄՆ դոլար: Նա այդքան գումարով գնել է նկարիչ Ջո Բրադլիի՝ հավաքույթի ժամանակ աճուրդի դրված նկարներից մեկը, որի գումարն ամբողջությամբ ուղղվել է հիմնադրամին: Հավաքույթի ընթացքում նաև այլ արվեստի գործեր են վաճառվել: Ամբողջ երեկոյի ընթացքում նվիրատվությունների միջոցով հավաքվել է $3.1 մլն, որով հիմնադրամը շարունակելու է իր՝ արդեն մեկնարկած ծրագրերը Հայաստանում, գրում է Arevelk.am-ը: «Հայաստանի մանուկներ» (COAF) հիմնադրամի ամենամյա բարեգործական ընթրիքը վարել է հայկական ծագումով հոլիվուդյան կատակերգակ դերասանուհի Անդրեա Մարտինը: Ավելի վաղ,Հայտնի ամերիկացի դերասան Թոմ Հենքսը հանդես է եկել տեսաուղերձով` կոչ անելով մասնակցել «Հայաստանի մանուկներ» հիմնադրամի կազմակերպած բարեգործական ընթրիքին: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |