«Գազպրոմն» ու Վրաստանը չեն պայմանավորվել դեպի ՀՀ գազի տարանցման հարցում![]() 15 դեկտեմբերի 2016 - 17:13 AMT PanARMENIAN.Net - Ռուսական «Գազպրոմն» ու Վրաստանը դեռևս համաձայնության չեն հասել 2017թ. համար դեպի Հայաստան ռուսական գազի տարանցման գնի վերաբերյալ:Բանակցությունների առաջին փուլն անարդյունք է ավարտվել: Բանակցությունները պետք է վերսկսվեն, բայց ժամկետները դեռ որոշված չեն: Վիեննայում կայացած բանակցություններից հետո վերադարձած Վրաստանի փոխվարչապետ, էներգետիկայի նախարար Կախա Կալաձեն հայտնել է ԶԼՄ-ներին, որ «Ռուսաստանը ցանկանում է տարանցման դիմաց գումարով վճարել, իսկ Վրաստանը ցանկանում է պահպանել նախկին ձևը` առաքվող գազի 10 տոկոսի տեսքով»: «Ռուսաստանը ցանկանում է գազի տարանցման համար ֆինանսական հատուցման մոդելին անցնել, իսկ մեզ համար դա անընդունելի է: Մենք կպաշտպանենք մեր դիրքորոշումը»,-ասել է Կալաձեն, հայտնում է Teknoblog.ru-ն: Վրաստանը տարեկան մոտ 2,5 մլրդ խմ գազ է սպառում: Հիմնական ծավալը ներմուծվում է Ադրբեջանից: Մեկ տարի առաջ, այս նույն ժամանակահատվածում կրկին տևական բանակցություններ էին ընթանում Վրաստանի և «Գազպրոմի» միջև, սակայն արդյունքում Թբիլիսին հասավ իր ուզածին և պահպանեց վճարման գործող կարգը` ստանալով ՀՀ առաքվող ռուսական գազի 10 տոկոսը: Վրաստանը «Շախդենիզ« հանքավայրից ստանում է տարեկան 750-800 մլն խմ գազ, 1,4 մլն խմ` SOCAR-ից և ևս 200 մլն խմ` Ռուսաստանից:Այդպիսով` Վրաստանը սպառվող գազի 88% ստանում է Ադրբեջանից, իսկ 12%-ը` Ռուսաստանից:Ռուսական գազը Վրաստանը ստանում է որպես վարձ իր տարածքով դեպի Հայաստան գազի առաքման համար: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |