Արամյանցի տունն ընդգրկվել է Պատմության և մշակույթի հուշարձանների ցուցակում

Արամյանցի տունն ընդգրկվել է Պատմության և մշակույթի հուշարձանների ցուցակում

PanARMENIAN.Net - ՀՀ Լոռու մարզում գտնվող նշանավոր հայ ազգային գործիչ, բարերար Միքայել Արամյանցի տունը (ամառանոց) պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակում ընդգրկելու, պատմամշակութային հուշարձանի կարգավիճակ տալու, մշակութային ժառանգության հնարավորինս անաղարտ պահպանությունն ապահովելու անհրաժեշտությամբ պայմանավորված՝ կառավարությունը համապատասխան որոշում է ընդունել:

Հիմնավորման համաձայն՝ ներկայացվող տունը ՀՀ մշակույթի նախարարության փորձագիտական հանձնաժողովն արժևորել է որպես պատմամշակութային արժեք, որը կարևոր նշանակություն ունի ինչպես հայ ժողովրդի, այնպես էլ ՀՀ Լոռու մարզի պատմության և մշակույթի ուսումնասիրման համար:

Ներկայում այդ տունը ներառված չէ ՀՀ Լոռու մարզի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակում, ինչի պատճառով հնարավոր չէ գործող օրենսդրության սահմաններում ապահովել դրա անխաթար պահպանությունը, կանոնակարգել պահպանության, ուսումնասիրման, վերականգնման, օգտագործման և հանրահռչակման հետ կապված գործընթացները:

Նոյեմբերին ՀՀ մի շարք մտավորականներ, մտահոգված լինելով հայ ազգային գործիչ, բարերար Միքայել Արամյանցի՝ Լոռու մարզի Ախթալա քաղաքում 1900-ականն թթ. կառուցված դղյակի ճակատագրով՝ բաց նամակ են հղել ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանին եւ պատկան բոլոր կառույցներին:

Վարչապետ Կարեն Կարապետյանը հանձնարարել է ուսումնասիրել Արամյանցի առանձնատան հետ կապված խնդիրները և առաջարկություններ ներկայացնել:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---