AASW-ն՝ երեխային ծեծելու գործով վճռի մասին. Ռիսկային է բռնության կրկնության առումով![]() 15 դեկտեմբերի 2016 - 18:56 AMT PanARMENIAN.Net - Երեխաների պաշտպանության ցանցը մտահոգություն է հայտնում ՀՀ-ում ֆիզիկական բռնությունից երեխայի պաշտպանված լինելու իրավունքի իրացման հետ կապված: Մասնավորապես, Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանը դեկտեմբերի 6-ին վճռել է Ա.Սարգսյանին մեղավոր ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 118 հոդվածով ու նրան դատապարտել տուգանքի 30.000 դրամի չափով: 34-ամյա Ա.Սարգսյանը մեղադրվում էր իր 8-ամյա դստերը ծեծելու համար: Մասնավորապես հայրը ձեռքերով ու ոտքերով հարվածներ է հասցրել աղջնակի դեմքին, ձախ ոտքին, քաշքշել է նրա պարանոցից՝ երեխային պատճառելով վնասվածքներ ու ֆիզիկական ցավ: Երեխայի ծեծի մասին հաղորդման արդյունքում քրեական գործ է հարուցվել և դատարանի կողմից վճիռ է կայացվել, այնուամենայնիվ Երեխաների պաշտպանության ցանցը հայտնում է իր մտահոգությունը իրականացված վճռի՝ որպես դատական պրակտիկա ձևավորվելու և դրա սոցիալական հետևանքների առումով: Մասնավորապես, կայացված վճիռը ընտանիքում բռնության կանխարգելման, բռնության ենթարկված երեխայի վերականգնողական ծառայությունների և բռնարարի վարքագծի շտկմանն ուղղված անհրաժեշտ գործողություններ չի նախատեսում, փոխարենը այն խոցելի վիճակում գտնվող ընտանիքի համար սահմանում է ֆինանսական պարտականություններ հօգուտ ՀՀ բյուջեի: Նշվում է, որ տվյալ գործի շրջանակներում արդյունավետ պատիժ չի կարող համարվել այս գումարի բազմակի անգամ ավել կամ պակաս լինելը, քանի որ վճռի պատժողական բնույթը մեծ ռիսկեր է ստեղծում նույն ընտանիքում ընտանիքի անդամներ նկատմամբ բռնության կրկնության համար: Նմանօրինակ դեպքերում անհրաժեշտ է պարտադիր մասնագիտական վերականգնողական ծառայության տրամադրում ինչպես բռնության ենթարկվածներին, այնպես էլ բռնարարին, ինչը գրագետ ձևով արմատախիլ կանի բռնությունը ընտանիքում: ՀՀ երեխաների պաշտպանության ցանցի կողմից 2016թ.-ին կազմած «Երեխաների պաշտպանության ինդեքս»-ը փաստում է, որ ՀՀ-ն սահմանափակ գործողություններ է իրականացնում երեխաների նկատմամբ բռնությունների դեպքերի կանխարգելման, վաղ հայտնաբերման և հաղորդման վերաբերյալ: Դեռևս 2010թ.-ին իրականացրած Հայաստանի ժողովրդագրության և առողջության հարցերի հետազոտությունը վկայում է, որ 2-14 տարեկան երեխաների մոտ 40 տոկոսի նկատմամբ որպես դաստիարակության մեթոդ կիրառվում է ֆիզիկական բռնություն: Վորլդ Վիժն Հայաստան կազմակերպության կողմից 2015թ.-ին իրականացրած ուսումնասիրությունը փաստում է, որ այդ ցուցանիշը հինգ տարվա ընթացքում գրեթե չի փոխվել: Հայաստանը, Երեխայի իրավունքների մասին ՄԱԿ-ի կոնվենցիայով ստանձնած պարտավորությունների համաձայն, պետք է առաջարկի երեխաների դեմ բռնության կանխարգելման մեխանիզմներ և վերականգնողական ծառայություններ, մինչդեռ ՀՀ-ում քիչ թվով ծառայություններ կան, որոնք արձագանքում են ընտանեկան և այլ տեսակի բռնությունների ենթարկված երեխաների խնդիրներին: Ելնելով վերոգրյալից, Երեխաների պաշտպանության ցանցը կարևորում է օր առաջ «Ընտանեկան բռնության կանխարգելման և դրա դեմ պայքարի մասին» օրենքի ընդունումը և բռնությունից երեխաների պաշտպանության գործուն մեխանիզմների ներդրումը: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |