Արևելյան Հալեպից ավելի քան 6000 մարդ է տարհանվել![]() 16 դեկտեմբերի 2016 - 11:04 AMT PanARMENIAN.Net - Արևելյան Հալեպից գրոհայինների տարհանման առաջին 24 ժամում քաղաքից 9 ավտոշարասյուն է դուրս եկել` տարհանվել է 6462 մարդ, այդ թվում 3000 գրոհային: Այդ մասին իրազեկել է Սիրիայում գործող Հակամարտ կողմերի հաշտեցման ռուսական կենտրոնը, հայտնում է ՌԻԱ Նովոստին: Բոլոր ուղևորատար ավտոբուսներն ու ավտոմեքենաներն ուղկցվում են Կենտրոնի սպաների և Կարմիր խաչի աշխատակիցների կողմից: «Ավտոշարասյուններն ընթանում են հատուկ բացված միջանցքով Սալահ էդ Դին թաղամասից դեպի Էր Ռաշիդի-4 շրջան, որը Հալեպի արևմտյան ծայրամասում է գտնվում, որտեղ գրոհայիններն ու նրանց ընտանիքների անդամները մեկ այլ տրանսպորտով տեղափոխվում են Իդլիբ: Անվտանգության ապահովման նպատակով երթուղու երկայնքով հատուկ անցակետեր են գործում»,-ասվում է հաղորդագրության մեջ: Ամբողջ ընթացքը նկարահանվում է անօդաչու թռչող սարքերի միջոցով: Հալեպի 98 տոկոսն արդեն սիրիական բանակի հսկողության տակ է: Սիրիական բանակն ու կամավորական ջոկատները մարտեր են վարում արևելյան Հալեպում ահաբեկիչների վերջին հենակետի դեմ: Դեկտեմբերի 11-ին և լույս 12-ի գիշերը Հալեպից 728 գրոհային է հեռացել, որոնք վայր են դրել զենքը: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |