Շարմազանով. ՀՀԿ-ն դաշինք չի կազմելու16 դեկտեմբերի 2016 - 11:12 AMT PanARMENIAN.Net - Առաջիկա խորհրդարանական ընտրություններին ՀՀԿ-ն կմասնակցի սեփական ցուցակով և դաշինքներ չի կազմի: Այս մասին դեկտեմբերի 15-ին Հանրապետական կուսակցության ԳՄ նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀԿ խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը՝ նշելով, որ դրա հետ կապված հարցեր ԳՄ նիստում չեն քննարկել, բնականաբար, չի քննարկվել նաև դաշինք կազմելու հարց: «Կարծում եմ, որ ՀՀԿ-ն կգնա իր ցուցակով և հաշվի առնելով անցյալի փորձերը, մեր ցուցակում տեղ կգտնեն այն քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչները, որոնք տարիներ շարունակ մեզ հետ երկար ճանապարհ են անցել կամ պատրաստակամ են ճանապարհ անցնելու»,- ասել է Էդուարդ Շարմազանովը, մեջբերում է Panorama.am-ը: Նա նաև նշել է, որ մինչև տարեվերջ ՀՀԿ խորհրդի նիստ կհրավիրվի, սակայն, Շարմազանովի կարծիքով, խորհրդի նիստի ընթացքում մեծ անակնկալներ չեն սպասվում: «Բնականաբար, կլինեն փոփոխություններ, արդեն նշել եմ, որ առաջին փոխնախագահի պաշտոնի հիմնական հավակնորդը վարչապետ Կարեն Կարապետյանն է»,- մանրամասնել է ՀՀԿ խոսնակը: Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման վերաբերյալ համբուրգյան հայտարարությանը, նա նշել է, որ այն իրենց երազանքների հայտարարությունը չէ, սակայն բավարարում է, քանի որ դրանում զետեղված են թեզեր, որոնք բխում են հայկական կողմի սկզբունքներից: «Այնտեղ հղում է կատարվում 1994թ. զինադադարի պայմանագրին, խոսվում է հակամարտության բացառապես խաղաղ կարգավորման մասին, Սանկտ Պետերբուրգի և Վիեննայի գագաթնաժողովների պայմանավորվածությունների կատարման մասին, ապրիլյան պատերազմի ժամանակ Ադրբեջանի կողմից քաղաքացիական բնակչության նկատմամբ վայրագությունների մասին»,- նշել է ՀՀԿ խոսնակը: Ըստ Էդուարդ Շարմազանովի՝ «երազանքների հայտարարությունն» այն կլիներ, եթե այնտեղ լիներ ուղիղ հասցեական գնահատական, նշվեր Ադրբեջան անունը: «Բայց պետք է նշենք, որ այս հայտարարությունը նաև բխում էր խաղաղ կարգավորման սկզբունքներից, և այնտեղ զետեղված են հայկական կողմի առաջարկած բազում թեզեր»,- ընդգծել է նա: Համբուրգում ԵԱՀԿ նախարարական հանդիպմանը Մինսկի խմբի համանախագահ երկրների պատվիրակությունների ղեկավարները` Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը, Միացյալ Նահանգների պետքարտուղար Ջոն Քերրին և Ֆրանսիայի արտգործնախարար Ժան Մարկ Էյրոն հայտարարություն են տարածել, նշելով, որ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը պետք է «ճկունություն ցուցաբերեն և վերադառնան բանակցությունների սեղանի մոտ»: Լավրովը, Քերրին և Էյրոն պատրաստակամություն են հայտնել հյուրընկալել երկու նախագահների հանդիպումը, «երբ նրանք դրան պատրաստ կլինեն»: Ուշագրավ Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Նա ասել է, որ բաց է հանդիպումների համար Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ Ամենաընթերցվողը բաժնում | «Մի դրամի ուժը» 4 տարեկան է․ 173 մլն դրամ և 30-ից ավելի շահառու հիմնադրամներ Նախաձեռնությունն ավելի քան 40 ծրագիր է ֆինանսավորել Իրանի նախագահի ընտրություններին 6 թեկնածու կմասնակցի Ցուցակը հաստատել է Իրանի Սահմանադրության պահապանների խորհուրդը Մարզերում գործող բիզնեսի և անհատների համար Ամերիաբանկը մշակել է աշխատավարձային հատուկ առաջարկ Մարզային ընկերությունները փաթեթի շրջանակում կարող են անվճար բացել ցանկացած արժույթի բանկային հաշիվներ ԱԺ խորհուրդը մերժել է ընդդիմության միջնորդությունը Կոնջորյանն ասել է, որ իրենց խմբակցությունը հունիսի 17-ին էլ չի մասնակցելու արտահերթ նիստին |