Հայաստանում «խելացի քաղաք» կարող է ստեղծվել16 դեկտեմբերի 2016 - 11:42 AMT PanARMENIAN.Net - Հայաստանում «խելացի քաղաք» կարող է ստեղծվել: Այս հարցը քննարկվել է վարչապետ Կարեն Կարապետյանի՝ Չինաստանի «Ցինխուա» համալսարանին կից հանրային անվտանգության հետազոտությունների ինստիտուտի և չինական GSAFETY ընկերության պատվիրակության հետ հանդիպմանը: Ընկերության կառավարման խորհրդի անդամ Սյուե Հայլունի հետ քննարկվել է տրանսպորտի ոլորտում անվտանգության համակարգերի ներդրման ուղղությամբ համագործակցության հեռանկարները: Կողմերը, մասնավորապես, անդրադարձել են «խելացի քաղաք» նախագծի մշակման և այն Հայաստանի քաղաքներից մեկում ներդնելու հնարավորություններին: Սյուե Հայլունը ներկայացրել է ընկերության գործունեության ուղղությունները և պատրաստակամություն հայտնել գործակցություն ծավալել նաև հանրային տրանսպորտի կառավարման և երթևեկության անվտանգությանը վերաբերող համակարգերի ներդրման գործում: Վարչապետը ողջունել է չինական կողմի՝ մեր երկրում ներդրումային ծրագրերին ներգրավելու պատրաստակամությունը և նշել, որ GSAFETY-ի համար Հայաստանը կարող է լավ հարթակ հանդիսանալ նաև ԵԱՏՄ շուկա դուրս գալու գործում: Կառավարության ղեկավարն առաջարկել է ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի հետ ավելի առարկայական քննարկել փոխգործակցության հնարավոր ոլորտներն ու ծրագրերը: 2016թ. ապրիլի 1-ին Ճարտարապետության և Շինարարության Հայաստանի Ազգային համալսարանում ավարտվեց «Կանաչ և խելացի քաղաք Հայաստանում-քաղաքի պլանավորումը, տարածքների սփռվածությունը նվազագույնին հասցնելու համար` պաշտպանելով հողն ու ջուրը սննդի անվտանգության համար» հայ-նիդեռլանդական համատեղ ծրագիրը:Ծրագրի նպատակն է կանաչ և խելացի քաղաքների ոլորտٳմ մասնագետների վերապատրաստումը: «Կանաչ և խելացի քաղաք Հայաստանում» ծրագրով քաղաքի պլանավորումը, տարածքների սփռվածությունը նվազագույնին հասցնելու համար` պաշտպանելով հողն ու ջուրը սննդի անվտանգության համար» ծրագիրը իրականացվել է Նիդեռլանդների ու ուսուցման ծրագրերի կազմակերպության տրամադրված դրամաշնորհի ﬕջոցով: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | Բագրատ սրբազան․ Բաքվի հետ բանակցությունները պետք է լինեն երաշխավորների առկայությամբ, լավագույն հարթակը ՄԽ–ն է «Մենք իրական բանակցությունների կողմնակից ենք, ոչ թե պարտադրանքների, ուժի սպառնալիքի»,–ասել է նա Դեբեդ, Աղստև գետերի ավազաններում և Սևանի հարավային ափում ջրի ելքերի կմեծանան Սևանում տեղատարափ անձրև է Բայդենը հայտարարել է Կիևին $225 մլն-ի ռազմական օգնություն հատկացնելու մասին Նա ներողություն է խնդրել տարեսկզբին Կոնգրեսում Կիևին ամերիկյան օգնության փաթեթի ընդունման ձգձգման համա Ֆրանսիացի ճարտարապետի Կասկադի ավարտուն տեսքի հայեցակարգային առաջարկը քննարկվել է քաղշին խորհրդում Ներկայացվել է նաև հայեցակարգի վերաբերյալ տեսանյութ |