Facebook-ը սկսում է պայքարել ֆեյքերի տարածման դեմ![]() 16 դեկտեմբերի 2016 - 12:25 AMT PanARMENIAN.Net - Facebook սոցցանցը փորձարկում է կեղծ` «ֆեյքային», նորությունների հայտնաբերման ու տարածման կասեցման նոր հնարավորությունները: Սոցցանցը փաստերի ստուգմամբ զբաղվող fact-checking ընկերության հետ համատեղ կփորձի ազդել խաբեության ամենաակնհայտ փորձերի վրա, գրում է Deutsche Welle-ն Financial Times-ի վրա հղումով: Facebook-ն առավել մատչելի կդարձնի ենթադրյալ կեղծ նորության դեմ բողոքելու հնարավորությունը` մենյուի համապատասխան կետի ակտիվացման միջոցով, որը կլինի յուրաքանչյուր նորությունից հետո; Երբ ինչ-որ հաղորդագրություն օգտատերերի կողմից կեղծ հայտարարվի, այն կուղարկվի ստուգման համապատասխան կազմակերպությանը: Եթե փորձագետները հավաստիացնեն, որ հաղորդագրությունը «ֆեյքային» է, այն կստանա «վիճահարույց» կարգավիճակ, կտրամադրվի հղում երրորդ կազմակերպության հայտարարության վրա: «Վիճահարույց» հաղորդագրություններն ավելի հազվադեպ կհայտնվեն սոցցանցի օգտատերերի լրահոսում: Facebook-ի փոխնախագահ Ադամ Մոսերին հայտարարել է, որ ընկերությունը պարտավոր է իր ավանդն ունենալ կեղծ նորությունների խնդրի լուծման հարցում: «Մենք մարդկանց տալիս ենք արտահայտվելու հնարավորություն: Մենք չենք կարող ինքներս ի հայտ բերել ճշմարտությունը, ուստի զգուշավոր ենք այդ հարցում»,-ասել է նա: Նա հայտարարել է, որ նոր գործիքները մշակվել են «ամենավատ, բացահայտ ստի դրսևորումների դեմ պայքարելու համար, որոնք սփամերները տարծում են անձնական շահից ելնելով»: Սոցցանցի ղեկավարությունը լրջորեն մտահոգված է ֆեյքային նորությունների տարածմամբ: ԱՄՆ նախընտրական արշավի ժամանակ մեծ տարածում ստացավ կեղծ լուրն այն մասին, թե Հռոմի պապն իբր սատարում է Դոնալդ Թրամփին; ![]() ![]() Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |