London Chess Classic. Արոնյանը պարտվել է, 6 տուրից հետո կիսում է 4-8 տեղերը![]() 16 դեկտեմբերի 2016 - 12:03 AMT PanARMENIAN.Net - Դեկտեմբերի 15-ին տեղի են ունեցել London Chess Classic մրցաշարի 6-րդ տուրի պարտիաները: Այս տուրում գրոսմայստեր Լևոն Արոնյանի մրցակիցն էր Ֆրանսիայի ներկայացուցիչ Մաքսիմ Վաշիե-Լագրավը: Սպիտակներով խաղացող ֆրանսիացի գրոսմայստերը պարտիայի 22-րդ քայլում կատարել է որակի զոհաբերություն, որի դիմաց նախաձեռնությունն անցել է նրա կողմը: Հետագայում Վաշիե-Լագրավը կարողացել է զարգացնել իր առավելությունը և պարտիայի 41-րդ քայլին Արոնյանը հանձնվել է, տեղեկացնում է ՀՀ շախմատային ֆեդերացիան: Մրցաշարի առաջատար Ուեսլի Սոն հաղթել է Վեսելին Տապոլովին: 6-րդ տուրը հաղթական էր նաև Ֆաբիանո Կարուանայի համար, նա հաղթել է իր համերկրացի Հիկարու Նակամուրային: Վիշվանաթան Անանդ – Անիշ Գիրի և Վլադիմիր Կրամնիկ -Մայքլ Ադամս պարտիաներն ավարտվել են ոչ ոքի արդյունքով: Մրցաշարային աղյուսակը 6-րդ տուրից հետո գլխավորում է Ուեսլի Սոն, Ֆաբիանո Կարուանան երկրորդ տեղում է, Վլադիմիր Կրամնիկը՝ 3-րդ, իսկ Արոնյանը կիսում է 4-8-րդ տեղերը: 7-րդ տուրի զույգեր՝ Արոնյան – Անանդ, Գիրի – Թոփալով, Ուեսլի Սո – Կրամնիկ, Ադամս– Կարուանա, Նակամուրա – Վաշիե-Լագրավ: Մրցաշարի առաջին տուրում Լևոն Արոնյանը սպիտակներով հաղթել է անգլիացի Մայքլ Ադամսին: Արոնյանը կարողացել է օգտվել 33-րդ քայլին Ադամսի թույլ տված կոպիտ սխալից: Արդյունքում մրցակիցն իր պարտությունն ընդունել է 41-րդ քայլում: London Chess Classic-ի երկրորդ տուրում Արոնյանը սևերով ոչ-ոքի է խաղացել Ռուսաստանը ներկայացնող շախմատիստ Վլադիմիր Կրամնիկի հետ: Մրցակիցները կիսել են միավորը մրցախաղի 31-րդ քայլից հետո: Երրորդ տուրում Հայաստանի հավաքականի առաջատարը սպիտակներով ոչ ոքի է խաղացել ամերիկացի Ուեսլի Սոյի հետ: Մրցակիցները համաձայնության են եկել 29-րդ քայլում: Չորրորդ տուրում Արոնյանը ոչ ոքի է խաղացել Ֆաբիանո Կարուանայի հետ: Սպիտակներով խաղացող Կարուանան չի կարողացել որևէ սկզբնախաղային առավելության ստանալ, և պարտիայի 31-րդ քայլին կողմերը հաշտություն կնքեցին: Մրցաշարի 5-րդ տուրում գրոսմայստեր Լևոն Արոնյանի մրցակիցներն էր Անիշ Գիրին: Պարտիայի սկզբնախաղում տեղի ունեցան մի շարք փոխանակումներ, և 20-րդ քայլին կողմերը համաձայնվեցին ոչ ոքի արդյունքի: ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |