ԱԺ-ն մի շարք օրենքներ է ընդունել, այդ թվում՝ ոստիկանության, հարկերի ու պետգնումների մասին16 դեկտեմբերի 2016 - 12:53 AMT PanARMENIAN.Net - Ազգային ժողովի արտահերթ նիստում երկրորդ ընթերցմամբ ընդունվել է «Գնումների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին հարցը: Նախքան քվեարկությունը, ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը ճշտող հարց է տվել՝ նշելով, որ դրա պատասխանից է կախված իրենց քվեարկությունը: «Օրենքների արագ բերելու արդյունքում երբեմն չենք հասցնում տեղեկանալ ամբողջական ինֆորմացիային: Մամուլում հրապարակումներ եղան, ես էլ ուզում եմ ճշտել՝ այս օերնքի համաձայն Հայաստանի նախագահի, Ազգային ժողովի նախագահի, վարչապետի վարչական ծախսերը դառնո՞ւմ են պետական գաղտնիք և այլևս չեն լինելո՞ւ թափանցիկ»,- հարցրել է Մանուկյանը, գրում է Panorama.am-ը: ԱԺ Տնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանը պարզաբանել է, որ օրենքը վերաբերում է արարողակարգի գնումներին, ոչ թե հաշվետվություններին: «Խոսքը վերաբերում է արարողակարգի գնումներին, զուտ արարողակարգի, որ ռեստորանում պետք է հաց ուտեն այդ երեք մարմինների ղեկավարները, փակ է լինելու»,- ամանրամասնել է նա: Նախագիծն ընդունվել է 77 կողմ, 22 ձեռնպահ, 2 դեմ հարաբերակցությամբ: Դեկտեմբերի 15-ին նախագծի ներկայացման ժամանակ հիմնական զեկուցող ֆինանսների նախարար Վարդան Արամյանն ասել է, որ նառաջարկներից մեկով նախատեսվում է պետական գաղտնիք պարունակող գնումների ցանկում ներառել նաև պետական երեք պաշտոնի՝ ՀՀ նախագահի, ՀՀ ԱԺ նախագահի և ՀՀ վարչապետի համար արարողակարգային ծախսերը. «Այս առաջարակի մասով ևս մեկ անգամ նայեցինք միջազգային փորձը: Սա անվտանգության կարևորագույն նորմ է: Կարծում ենք, որ ճիշտ է, որ այդ ծախսերը, որոնք կապված են այս երեք գլխավոր պաշտոնների բնականոն աշխատանքի ապահովման համար, դիտենք որպես պետական գաղտնիք պարունակող գնումներ»: Բացի այդ, Ազգային ժողովի արտահերթ նիստում երկրորդ ընթերցմամբ ընդունվել է «Հարկային մարմնի կողմից վերահսկվող եկամուտների գծով արտոնություններ սահմանելու մասին» և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը երկրորդ ընթերցմամբ ընդունելու հարցը: «Ինքնազբաղված անձանց հարկային արտոնությունների մասին» ՀՀ օրենքի նախագծով նախատեսվում է գործունեության կոնկրետ սահմանված տեսակներով ինքնազբաղված անձանց ազատել հարկումից: ԱԺ-ն 90 կողմ, 1 դեմ, 9 ձեռնպահ քվեարկությամբ առաջին ընթերցմամբ ընդունել է նաև «Պետական նպաստների մասին» ՀՀ օրենքի նախագիծը: 80 կողմ, 1 դեմ, 18 ձեռնպահ քվեարկությամբ առաջին ընթերցմամբ ընդունվել է «Պետական կենսաթոշակների մասին» օրինագիծը: Երկրորդ և ամբողջական ընթերցմամբ 100 կողմ, 0 դեմ և 1 ձեռնպահ հարաբերակցությամբ ընդունել է նաև «Ոստիկանությունում ծառայության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը: Բացի այդ, ԱԺ-ն ընդունել է «Զինվորական ծառայության անցնելու մասին» օրենքը, «ԴԱՀԿ-ի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին և «Հրապարակային սակարկությունների մասին» օրենքների նախագծերի փաթեթը, Քրեական օրենսգրքում և քրեական դատավարության օրենսգրքում փոփոխությունների մասին նախագիծը: Ուշագրավ «Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը | ՌԴ-ն մտադիր է հյուպատոսություն բացել Ստեփանակերտում Նշվել է, որ իդեալական կլիներ, որ հյուպատոսությունը բացվեր 2024–ին Փաշինյանն այցելել է Սարդարապատի հուշահամալիր Նա ելույթ է ունեցել, որին հաջորդել է հանդիսավոր զորահանդեսը Բագրատ սրբազան․ Առավոտյան ժամը 8-ին հավաքվելու ենք սբ Աննա եկեղեցու բակում՝ անելիք ունենք Թե ինչ է արվելու, սրբազանը նախընտրել է նախապես չհայտարարել Պապիկյանն ու Բելգիայի փոխվարչապետը պաշտպանության ոլորտում գործակցության հարցեր են քննարկել Քննարկվել է նաև բազմակողմ ձևաչափերով՝ ՆԱՏՕ-ի և ԵՄ շրջանակում համագործակցությանը |