Ապօրինի հարստացման քրեականացման օրինագիծն ընդունվել է![]() 16 դեկտեմբերի 2016 - 13:18 AMT PanARMENIAN.Net - ԱԺ-ն երկրորդ և վերջին ընթերցմամբ միաձայն 100 կողմ ձայով ընդունել է «ՀՀ քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին» և «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրինագծերի փաթեթը: Դրա նպատակը կոռուպցիայի դեմ պայքարն է: Նախատեսվում է, որ քրեական պատասխանատվությամբ՝ երեքից վեց տարի կազատազրկվեն ապօրինի հարստացած՝ հայտարարագիր ներկայացնելու պարտականություն ունեցող այն պաշտոնատար անձինք, որոնց գույքի ավելացումը և (կամ) պարտավորությունների նվազումն էականորեն գերազանցում է նրանց օրինական եկամուտները, և որը ողջամտորեն չի հիմնավորվում դրանցով: Նախատեսվում է, որ օրենքն ուժի մեջ է մտնելու 2017 թվականի հուլիսի 1-ից: Այս նախագիծը, սակայն, օրենքի վերածվելուց հետո հետադարձ ուժ չի ունենա: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |