Հայոց պատրիարքի ընտրություններին ընդառաջ Ստամբուլում հանրային լսումներն են![]() 16 դեկտեմբերի 2016 - 13:43 AMT PanARMENIAN.Net - Պոլսո հայոց նոր պատրիարքի հավանական ընտրություններին ընդառաջ Ստամբուլի հայ համայնքում առաջին հանրային լսումներն են անցկացվել` քննարկելու արդեն ութ տարի այս գործընթացն արգելակող հանգամանքներն ու պատճառները: «Ազատություն» ռադոիկայանը հաղորդում է, որ տարիներ շարունակ պատրիարք ընտրելու պահանջով հանդես եկած նախաձեռնողական հարթակը Ստամբուլի հայաշատ Ֆերիքյոյ թաղամասի Սուրբ Վարդանանց եկեղեցու սրահում հանդիպել է մոտ 300 համայնքային անդամի հետ, լսել կարծիքներ ու առաջարկներ, ինչպես նաև՝ հանդես եկել հայտարարությամբ: «Ակօս» պարբերականի փոխանցմամբ, հանդիպման ընթացքում համայնքի անդամներից մեկը նշել է, որ պատրիարքի ընտրության հարցը պետք է բարձրացվի թուրքական խորհրդարանում ներկայացված հայ պատգամավորների կողմից: Ի պատասխան` սրահում ներկա Թուրքիայի Ժողովրդա-հանրապետական կուսակցության հայազգի պատգամավոր Սելինա Դողանն ասել է, որ համայնքի ներքին խնդիրներն իրենց օրակարգում են, սակայն իրատեսական չէ սպասել, որ դրանք լուծում կստանան Միլի մեջլիսում: Հոկտեմբերի վերջին Պոլսո Հայոց պատրիարքարանում տեղի ունեցած եկեղեցական ընդհանուր ժողովի ժամանակ, հոգևոր խորհուրդը, առաջնորդվելով եկեղեցական կանոնադրությամբ և ավանդույթներով, 2008 թվականից ի վեր ծանր հիվանդության պատճառով փաստացիորեն անգործունակ վիճակում գտնվող ներկայիս պատրիարք Մեսրոպ արքեպիսկոպոս Մութաֆյանի ուխտը լուծարված էր համարել` օրակարգ բերելով նոր պատրիարք ընտրելու հարցը: Ընդհանուր ժողովը որոշում էր կայացրել դիմում հղել թուրքական պատկան մարմիններին` նոր պատրիարքի ընտրություններ անցկացնելու թույլտվություն ստանալու համար: Ըստ օրենքի, պատրիարքի ընտրության թույլտվություն իրավասու է տալ Ստամբուլի նահանգապետարանը` այն համաձայնեցնելով ներքին գործերի նախարարության հետ: Համայնքի անդամների հետ հանդիպման նախաձեռնողները, պնդելով, որ այդ գործընթացում մինչև օրս առաջխառացում չկա, կրկին բարձրաձայնել են բազմիցս հնչեցրած պահանջը` այն է անհապաղ նոր պատրիարք ընտրել քվեարկության ճանապարհով՝ համաձայն եկեղեցական ավանդույթների: «Ուզում ենք ճանաչել բոլոր թեկնածուներին, իմանալ, թե ինչ մոտեցմամբ են ծառայելու համայնքին: Մենք ընդհամենը ցանկանում ենք մեր պատրիարքին ընտրել, օգտագործել մեր ժողովրդավարական իրավունքը», - ասած է ժողովի վերջում արված հայտարարության մեջ: Պատրիարքի ընտրության շուրջ համայնքային քննարկումները շարունակական բնույթ են կրելու և անցկացվելու են Ստամբուլի հայաշատ մյուս թաղամասերում ևս: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |