ՀՀ-ն $55 մլն կստանա մարզերում զբոսաշրջության զարգացման համար![]() 16 դեկտեմբերի 2016 - 15:43 AMT PanARMENIAN.Net - Ազգային ժողովը դեկտեմբերի 16-ին արտահերթ նիստում վավերացրել է Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի հետ 2016 թվականի փետրվարի 23-ին ստորագրած 55 մլն դոլարի վարկային համաձայնագիրը` Հայաստանի մարզերում զբոսաշրջության զարգացման նպատակով, հայտնում է ԱՌԿԱ-ն։ Համաձայնագիրը ներկայացնելիս տնտեսական զարգացման և ներդրումների փոխնախարար Տիգրան Խաչատրյանը նշել է, որ վարկի մարման ժամկետը կազմում է 25 տարի` 14.5 տարվա արտոնյալ ժամանակահատվածով։ «Տեղական տնտեսությունը և ենթակառուցվածքի զարգացման ծրագիրը» վարկային համաձայնագրի շրջանակում հինգ տարվա ընթացքում տրամադրվելիք միջոցները կուղղվեն Հայաստանի ենթակառուցվածքային ծառայությունների և ինստիտուցիոնալ հնարավորությունների բարելավմանը»,– նշել է Խաչատրյանը։ Ըստ նրա, դրանով իսկ օժանդակություն կցուցաբերվի զբոսաշրջության զարգացմանն Արարատի, Վայոց Ձորի, Լոռու և Կոտայքի մարզերում։ Ծրագիրն ուղղված է զբոսաշրջիկների թվի աճին, ինչը կկատարվի ենթակառուցվածքային ներդրումների, քաղաքների և մշակութային ժառանգության վերածնման, ինչպես նաև մասնավոր հատվածի ներդրումների խթանման հաշվին։ ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |