Հուլիսի 7-17-ը Երեւանում կանցնի Մարկ Շագալին նվիրված փառատոն 7 հուլիսի 2007 - 14:58 AMT PanARMENIAN.Net - Հուլիսի 7-17-ը Երեւանում կանցնի մեծն նկարիչ Մարկ Շագալի 120-ամյակին նվիրված փառատոն: «Քանի որ ԵԱՀԿ-ն մեծապես կարեւորում է եւ արդիական է համարում խտրականության բացառման, այլատյացության եւ հանդուրժողականության սկզբունքների տարածումը ժամանակակից համաշխարհային հասարակության մեջ, ԵԱՀԿ երեւանյան գրասենյակը Հայաստանի պետական եւ ոչ կառավարական կազմակերպությունների, այդ թվում «Մենորա» մշակութային կենտրոնի հետ համատեղ սատարում եւ մեծապես աջակցում է «Մշակույթի միջոցով դեպի հանդուրժողականություն» երկարաժամկետ նախագծի իրկանացմանը»,-հայտարարել է Երեւանում ԵԱՀԿ գրասենյակի գործող ղեկավար Ժանեթ Կլեցերը: Փառատոնի շրջանակներում կկայանա Կարեն Գրիգորյանի «Մարկ Շագալ» գրքի շնորհանդեսը եւ «Հրեշտակը տանիքների վերեւում» կարճամետրաժ կինոնկարի առաջին ցուցադրությունը, որի երաժշտությունը գրել է հայ կոմպոզիտոր Վիլլի Վայները: Նրա խոսքերով, հայ ժողովուրդը հին ազգային մշակույթի, երաժշտության, ճարտարապետության, կերպարվեստի եզակի ավանդույթներ ունի: «Այդ ժողովուրդը բարձր ճաշակի տեր է գեղեցիկի ասպարեզում եւ կարող է ըստ արժանավույն գնահատել ճշմարիտ արվեստը: Վերջերս ողջ աշխարհը Հայաստանի հետ միասին նշում էր մեծն Արամ Խաչատուրյանի հարյուրամյակը, այսօր Հայաստանը ողջ աշխարհի հետ միասին հարգանքի տուրք է մատուցում մեծն Շագալին»,-ընդգծել է կոմպոզիտորը PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում: Ուշագրավ «Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել Ամենաընթերցվողը բաժնում | ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը հուսով է` ՀՀ-ն կհստակեցնի կառույցի հետ հարաբերությունների հեռանկարները «ՀՀ նկատմամբ բոլոր պարտավորությունները պահպանվում են ամբողջ ծավալով»,- ասել է նա Կենդանաբանական այգու փղի համար նոր բացօթյա ազատավանդակ կկառուցվի Ավինյանն ասել է, որ նամակներ է ստանում Բունկա փղի պահման ոչ բարվոք պայմանների մասին Լևոն Երանոսյանը մեղավոր է ճանաչվել, բայց համաներվել է Մեղադրանքներից մեկի մասով քրեական դատավարությունը դադարեցնել վաղեմության ժամկետի հիմքով Երևանի մանկապարտեզներում տեսախցիկներ կդրվեն․ Մոտ 135 մլն դրամ կպահանջվի Նախատեսվում է մինչև 1700 տեսահսկման կետ ունենալ |