«Գրանդ Տոբակոն» 2016-ին վճարված հարկերի ծավալով առաջ է անցել Որոտանի ՀԷԿ-ից![]() 16 դեկտեմբերի 2016 - 15:27 AMT PanARMENIAN.Net - Խոշոր հարկ վճարողների առաջին հնգյակը 2016-ին, ինչպես 2015-ին, գլխավորում է «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն: Այս տարի առաջատարների շարքում է հայտնվել «Գրանդ Տոբակոն»: Խոշոր հարկ վճարողների ՀՏ-ը 2016թ.-ն ամփոփում է նախորդ տարվա համեմատ հարկային եկամուտների 5.2% աճով, տեղեկացնում է ՀՀ ԿԱ Պետական եկամուտների կոմիտեն: «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն 2016-ի 9 ամսում վճարել է 29 մլրդ 830.848.000 դրամ: «Գրանդ Տոբակոն» 9 ամսում վճարել է 16 մլրդ 545.034.900 դրամ: Երրորդ տեղում է Որոտանի հիդրոէլեկտրակայանների համալիրը՝ 15 մլրդ 526.299.300 դրամ: Չորրորդ ամենախոշոր հարկատուն է ՀԵՑ-ը՝ 14 մլրդ 50. 835.100 դրամ, հինգերորդը՝ «Ալեքս Գրիգ» ՍՊԸ-ն՝ 11 մլրդ 103.233.200 դրամ: «Ինտերնեյշնլ Մասիս տաբակոն»-ն հունվար-սեպտեմբերին վճարել է 7 մլրդ 217.661.000 դրամ՝ հայտնվելով հարկատուների ցանկի 14-րդ տեղում: Տեսչությունում հաշվառված կազմակերպությունների հարկային եկամուտները 2016թ.-ին կկազմեն մոտ 436.5 մլրդ դրամ, ինչը գերազանցում է նախորդ տարվա նույն ցուցանիշը մոտ 22 մլրդ դրամով: Խոշոր հարկ վճարողների հարկային տեսչությունում գրանցված 521 հարկ վճարողներից 296-ը դեկտեմբերի 1-ի դրությամբ ռիսկային ցանկում են: Ռիսկերը 3 հիմնական ուղղություններով են՝ թաքցվող շրջանառություն, գների թերհայտարարագրումների և ծախսերի ուռճացման հետևանքով հարկվող օբյեկտների նվազեցում: ՀՀ ԿԱ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը տեղեկացնում է, որ այնուամենայնիվ, 296 ռիսկային կազմակերպություն 2016թ. 11 ամսում բյուջե է վճարել 12.6%-ով ավելի հարկային եկամուտ 2015թ.-ի նույն ժամանակաշրջանի համեմատ: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |