Գերմանիայում 12-ամյա տղան փորձել է ահաբեկչություն գործել Սբ Ծննդյան տոնավաճառում16 դեկտեմբերի 2016 - 17:25 AMT PanARMENIAN.Net - 12-ամյա տղան փորձել է ահաբեկչություն գործել գերմանական Լյուդվիգսհաֆեն քաղաքի Սբ Ծննդյան տոնավաճառում, հայտնում է Meduza-ն Der Spiegel-ի վրա հղումով: Նշվում է, որ նա երկու անգամ փորձել է գործի դնել ինքնաշեն պայթուցիկ սարքը, որը լցոնված էր մետաղյա մասերով, սակայն դետոնատորը չի գործել: Focus-ն, իր հերթին, հայտնում է, որ ահաբեկչության փորձ կատարած տղան ծնունդով Գերմանիայից է, ազգությամբ` իրաքցի: Տղան, ըստ պարբերականի աղբյուրների, եղել է «Իսլամական պետություն» խմբավորման գրոհայինի ուժեղ ազդեցության տակ: Նրա անձը դեռ չի հաստատված: Պարբերականի աղբյուրները հայտնել են, որ 2016-ի ամռանը նա փորձել է փախչել Սիրիա` ԻՊ-ին միանալու նպատակով: Դատախազության պաշտոնական ներկայացուցիչները հաստատել են տոնավաճառում ահաբեկչության փորձի հետաքննության փաստը, սակայն մանրամասներ չեն հրապարակել: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Գեղասահորդուհի Սոֆյա Տիտովան կներկայացնի Հայաստանը․ Նա ՀՀ քաղաքացիություն է ստացել Նա մարզվում է Եվգենի Պլյուշչենկոյի ակադեմիայում Սերժ Սարգսյան. Բագրատ Սրբազանն ասել է` ինքն է թեկնածու, ուրեմն՝ իրեն ենք աջակցում Նա ասել է, որ նոր իշխանություններին կհաջողվի սահմանազատումը բերել օրինական դաշտ Ռուսական Առաջին ալիքի հեռարձակումը վերսկսվել է․ Պարտքը մարվել է «Հաջորդ օրը Առաջին ալիքն ամբողջությամբ վճարեց պարտքը»,–ասել է Հայրապետյանը ՄԻՊ․ Անթույլատրելի է որևէ պարագայում ոստիկանության կողմից անհամաչափ ուժի կիրառում ՄԻՊ արագ արձագանքման խումբ է մեկնել ոստիկանության Կենտրոնական բաժին |