Հայաստանի 2016 թ. լավագույն մարզիկի թեկնածուները հայտնի են![]() 16 դեկտեմբերի 2016 - 16:53 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի մարզական լրագրողների ֆեդերացիան դեկտեմբերի 15-ից մեկնարկել է 2016 թ. Հայաստանի 10 լավագույն մարզիկների քվեարկությունը: Ցանկում ընդգրկվել է 19 մարզիկ, որոնք այս տարի մեծ նվաճումներ են ունեցել և մեդալների արժանացել: 2016 թ. Հայաստանի լավագույն մարզիկի թեկնածուներն են. Արթուր Ալեքսանյան` օլիմպիական չեմպիոն (հունահռոմեական ոճի ըմբշամարտ), Միհրան Հարությունյան` օլիմպիական փոխչեմպիոն (հունահռոմեական ոճի ըմբշամարտ), Վարշամ Բորանյան` 2016 թ. Եվրոպայի չեմպիոն (հունահռոմեական ոճի ըմբշամարտ), Ռոման Ամոյան` 2016 թ. Եվրոպայի փոխչեմպիոն (հունահռոմեական ոճի ըմբշամարտ), Կարապետ Չալյան` 2016 թ. Եվրոպայի բրոնզե մեդալակիր (հունահռոմեական ոճի ըմբշամարտ): Սիմոն Մարտիրոսյան` օլիմպիական փոխչեմպիոն (ծանրամարտ), Գոռ Մինասյան` օլիմպիական փոխչեմպիոն (ծանրամարտ), Նազիկ Ավդալյան` Ռիո-2016 Օլիմպիական խաղերի 5-րդ տեղ, 2016 թ. Եվրոպայի չեմպիոն (ծանրամարտ), Անդրանիկ Կարապետյան` 2016 թ. Եվրոպայի չեմպիոն (ծանրամարտ), Հռիփսիմե Խուրշուդյան` 2016 թ. Եվրոպայի չեմպիոն (ծանրամարտ), Տիգրան Մարտիրոսյան` 2016 թ. Եվրոպայի փոխչեմպիոն (ծանրամարտ): Դավիթ Հովհաննիսյան` 2016 թ. երիտասարդների Եվրոպայի չեմպիոն (ծանրամարտ): Սոնա Պողոսյան` 2016 թ. երիտասարդների Եվրոպայի փոխչեմպիոն (ծանրամարտ): Հարություն Մերդինյան` Ռիո-2016 Օլիմպիական խաղերի 5-րդ տեղ, 2016 թ. Եվրոպայի չեմպիոն (սպորտային մարմնամարզություն), Արթուր Դավթյան` 2016 թ. Եվրոպայի փոխչեմպիոն (սպորտային մարմնամարզություն), Վահագն Դավթյան` 2016 թ. Եվրոպայի փոխչեմպիոն (սպորտային մարմնամարզություն), Արթուր Ավետիսյան` 2016 թ. Եվրոպայի փոխչեմպիոն (սպորտային մարմնամարզություն): Արման Երեմյան` 2016 թ. Եվրոպայի փոխչեմպիոն (թաեքվոնդո): Տիգրան Կիրակոսյան` 2016 թ. աշխարհի բրոնզե մեդալակիր (սամբո): ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |